Իմ որոշումն ընդունել եմ ավելի շուտ, քան համաժողովն էր. «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավարը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկա չէր համանուն կուսակցության արդեն նախկին պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հրավիրած համաժողովին, որտեղ նա ազդարարեց ԴՕԿ անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Վ. Ղուկասյանը տեղեկացրեց, որ համաժողովից մեկ ժամ առաջ Վ. Ավագյանին կանչել են Քննչական կոմիտե, որպես վկա` տարիներ առաջ հարուցված ինչ-որ քրեական գործով: Ի՞նչ է տեղի ունեցել Քննչական կոմիտեում, եւ ինչպիսի՞ որոշում ունի ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆԸ` համաժողովին Վ. Ղուկասյանի կողմից արված քաղաքական որոշումների հետ կապված` «Իրավունքը» մանրամասներ է պարզել:

— Ինչո՞ւ հենց համաժողովի օրը եւ նույն ժամին Ձեզ հրավիրեցին Քննչական կոմիտե, որքանո՞վ այն կապ ուներ այդ օրը կայանալիք քաղաքական հավաքի հետ, եւ ընդհանրապես` ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը:

— Այս հարցով, երեւի, դիմեք քննչական մարմիններին: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցի պատասխանն իրենք կունենան, ոչ թե ես: Ինձ կանչել էին, ես ներկայացել եմ:

— Ձեր խուսափողական պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ, պարզապես, չեք կարող փակագծեր բացել:

— Իհարկե, ոչինչ չեմ կարող բարձրաձայնել, քանի որ գաղտնիություն պարունակող տեղեկատվություն է: Հետեւապես, ինչ էլ ասեմ, գտնում եմ, որ ի վնաս ինձ կարող է անդրադառնալ:

— Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ այլեւս հրաժարվում է «Հանրային ձայն» կուսակցությունից եւ ստեղծում է նոր կուսակցություն: Դուք, լինելով «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահը` ի՞նչ դիրքորոշում ունեք` դո՞ւրս եք գալու կուսակցությունից եւ արդյոք միանալու եք ԴՕԿ կուսակցությանը:

— Նման հարցի պատասխանելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք: Ես հայտարարությամբ հանդես կգամ իմ եւ «Հանրային ձայն» կուսակցության հարաբերությունների մասին, եւ դուք բոլորդ կտեսնեք իմ դիրքորոշումը: Ընդ որում` ոչ միայն իմ, այլեւ խմբակցության:

— Փաստորեն, այս պահին կուսակցությունից դուրս գալու եւ որեւէ կուսակցության անդամակցելու օրակարգ չունե՞ք:

— Ես օրակարգ ունեմ, բայց հիմա հայտնելու ցանկություն չունեմ: Ավելին ասեմ` իմ որոշումն ընդունել եմ ավելի շուտ, քան համաժողովն էր:

— Այսինքն` այրե՞լ եք կամուրջները Արտակ Գալստյանի հետ, հետեւապես Վարդան Ղուկասյանի հետ քաղաքական ճանապարհ կանցնե՞ք:

— Ես չէի ուզենա նման բարձր խոսքեր օգտագործել` կամուրջներ այրել-չայրելու մասին: Ես ունեմ դիրքորոշում, անցած ճանապարհ, ինքնասիրություն եւ իմ կամային հատկանիշները:

— Խոսակցություններ էին շրջանառվում, որ այսքանից հետո` «Հանրային ձայն» խմբակցությունը կարող է պառակտվել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դե, հակառակորդ ուժերին շատ ցանկալի է, որ պառակտվի նաեւ խմբակցությունը: Բայց խմբակցությունը շատ կուռ է, ամուր է, եւ չեմ տեսնում նախապայմաններ պառակտման:

— Բարդ չի՞ լինելու խմբակցության հետագա աշխատանքը մի անունով, որի հետ ստացվում է, որ այլեւս կապ չունի:

— Ճիշտն ասած, ես ո՛չ անուններին, ո՛չ էլ վերնագրերին եմ ուշադրություն դարձնում: Միշտ ուշադրություն եմ դարձնում բովանդակությանը եւ կատարած աշխատանքին: Իսկ այն, որ ասում եք, թե բարդ է լինելու, մեզ համար միշտ ամեն ինչ բարդ է, որովհետեւ մենք ռադիկալ ընդդիմություն ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274386&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ