Ինչ նպատակով են գնում Սահմանադրության փոփոխության. Մասնագետի կարծիք

Հանդիպում

Սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրությունը երկու նպատակով կարող են լինել.  առաջինը՝ եթե պետության կառույցը խնդիր ունի, այդ խնդիրը լուծել, այսինքն՝ սխալները շտկել, և երկրորդ նպատակը՝ ընթացիկ իշխանության հարմարավետությունը բարձրացնել, իրենց ցանկություններին հագուրդ տալն է,-անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը,ընդգծելով.

-Այժմ չգիտեմ՝ ինչ նպատակ կա: Բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է մասնագետները գրեն օբյեկտիվ, այլ ոչ թե քաղաքական ուժերը՝ ելնելով իրենց նեղ քաղաքական շահերի նպատակահարմարությունից: Ես միայն կարող եմ արձանագրել, որ եթե անգամ իրենց ցանկությունները բարի են, ապա իրենց մասնագիտական ունակություններով իրենք ի վիճակի չեն մեզ համար գրել ճիշտ և որակյալ Սահմանադրություն։ Թե հիմա ուզում են նենգափոխեն Սահմանադրությունը, այնպես անեն, որ այն բխի իրենց շահերից և այլն, դա արդեն քաղաքական տիրույթում է։ Երբ արդեն նախագիծը լինի ու այդ մտավախությունները դրանում արտացոլված լինեն՝ մենք այդ փաստը կարող ենք քննարկել ու լուծումներ առաջարկել: 

Մասնագետի պնդմամբ.

-Կիսում եմ մասնագիտական կարծիքը, որ մենք որակյալ Սահմանադրության կարիք ունենք, բայց նաև համոզված եմ, որակյալ սահմանադրություն սրանք չեն կարողանալու գրել, հետևաբար, եթե ոչ բացասական, ապա ոչ մի դրական հետևանք այդ Սահմանադրությունը չի ունենալու։ Եթե չեզոք մասնագիտական կարծիք ասելու լինեմ, ապա այո, Հայաստանը օբյեկտիվորեն կարիք ունի նոր Սահմանադրության, բայց այսօրվա գործող իշխանությունը, թե գաղափարախոսությամբ, թե տեսլականով, թե փաստացի մասնագիտական ունակություններով հազարավոր կիլոմետրերով հետո է, որպեսզի կարողանա որակական բարձր չափանիշներով Սահմանադրություն գրել

 

https://iravunk.com/sim/?p=274289&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ