SOS.Միայնակ կանանց փորձում են խաբել՝ ներկայանալով որպես ամերիկացի գեներալ կամ գնդապետ․ Կիբեռհանցագործության կենտրում են հայտնվել բոլորը

Հանդիպում

Համացանցային խաբեությունները վերջին շրջանում կտրուկ աճել են , քանի որ ֆիզիկական շփումը երկրորդ պլան է մղվել՝ դիրքը զիջելով առցանց տարբերակին: Հանցագործների թակարդը չընկնելու հաստատուն բանաձև չկա, խաբեության մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս համացանցում տեղի ունեցող ամեն ինչ պրոյեկտել իրական կյանքի վրա․

-Մտել ենք մի փուլ, երբ թիրախ հանդիսանում են բոլորը, որովհետեւ այսօր համացանցային հանցագործների տարբեր խմբեր են ձեւավորված, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թիրախային խմբերը։ Կան խմբեր, որոնց թիրախում տարիքով, միայնակ կանայք են, որոնց փորձում են խաբել՝ ներկայանալով որպես ամերիկացի գեներալ կամ գնդապետ, ով իբր սիրահարված է եւ ուզում է «զոհին» տանել Ամերիկա միասին ծերությունը վայելելու։ Կան խմբեր, որոնք աշխատում են կոնկրետ list.am-ի վրա։ Անձնական տվյալները, եթե մեծ քանակի մարդկանց է հասանելի դառնում, ապա կարելի է ամփոփ պատկեր ստեղծել և օրինակ՝ հանցագործը կարող է հանցավոր նպատակներով օգտագործել։

Փորձագետը տեղեկացնում է նաեւ․

-Խոջսափել ինտերնետային շահում- ծուղակներից, որոնք թույլ են տալիս հաքերներին խաբել եւ գողանալ մարդկանց գաղտնաբառերը կամ փող տանել բանկային քարտից։ Սակայն բացի դրանից սա թույլ է տալիս հայտնաբերել մարդկանց, որոնց ավելի հեշտ է խաբել, կոտրել։ Եվ Ադրբեջանի հատուկ ծառայությունները օգտագործում են նման շահումների էջերը, որպեսզի հայտնագործել նման մարդկանց։ Ադրբեջանական հաքերները հետո փորձում են այդ մարդկանց կոտրել եւ օգտահաշիվները օգտագործել Հայաստանի դեմ։ Այսինքն մեծ հաշվով բոլորը այսօր թիրախ են, չկա պաշտպանված խումբ համացանցային հանցագործներից։ 

Անդրադառնալով թշնամական երկրի կողմից հաքերային հաձակումներին Մարտիրոսյանը ընդգծում է․

-Կիբերանվտանգության և տեղեկատվական պատերազմի հարցերում Հայաստանը և Ադրբեջանն ամենամեծ վտանգն են ներկայացնում միմյանց համար: Դա արտահայտվում է կիբերհարձակումներով, ֆեյքային լուրերով՝ հակառակ կողմին վարկաբեկման կամ ապատեղեկատվության նպատակով: կիբերպատերազմներում նույնպես օգտագործում են վարձկանների: <ԱՊՀ տարածքում, նաև ամբողջ աշխարհում բազմաթիվ հակերային խմբեր կան, որոնց կարելի է վճարել, և նրանք կկազմակերպեն ցանկացած գրոհ: Պարբերաբար թե մենք, թե դուք բախվել եք նման DDos հարձակումների, որոնք այստեղից չեն գալիս: Վերջին 5-6 տարում զանգվածային DDos հարձակումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական կայքերի վրա, որոնք ակնհայտորեն երրորդ կողմից են բխել։ Դրանք կարող են լինել ինչ-որ լուրջ հակերային խմբերը, որոնք «մարզվում են» թույլ պաշտպանված կայքերի վրա: Աշխարհում կան նաև հայտնի հակերային խմբեր, որոնց հետևում կոնկրետ երկրներ կամ դրանց պետական կառույցներն են կանգնած:

 

https://iravunk.com/sim/?p=274288&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ