1,3 մլն դոլարի ազգությամբ թուրք բաժնետեր կա. Ամուլսարի շահագործման տակ թաքնված «ռումբը» առավել քան պայթունավտանգ է

Հանդիպում

«Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանին, որոշման նախագիծը հաստատվեց կառավարության վերջին նիստում։

«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի դեմս կառավարության, մասնակցություն և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ և, տվյալ դեպքում, բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետք է անցնի Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Հայաստանի ժողովրդին»- ասել է Փաշինյանը նշելով, որ բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, ամեն տարի ազդակիր համայնքների բյուջե լրացուցիչ 7 մլն դրամ կվճարվի։

«Ազդակիր համայնքներն են Ջերմուկ, Սիսիան խոշորացված համայնքը և Վայք համայնքները», - ընդգծել է վերջինս:

 Բնապահպան Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն, ահազանգում է, որ Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Մասնավորապես բնապահպանի խոսքերով.

-Իրոք, Ամուլսարի հանքի շահագործումը հանցագործություն է պետության դեմ, նույնն է՝ թե ժողովրդի դեմ, քանի որ ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով աղտոտվելու են, ճիշտ կլինի ասել՝ թունավորվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերը, հետևաբար և այդ գետերի ջրերով ոռոգվող հողատարածքները, ինչպես նաև այդ ջրերով սնուցվող ջրային համակարգերը, օրինակ, Սևանա լիճը։ Հողի, ջրի աղտոտումը կբերի օդի աղտոտման, ինչը կսկսվի հանքի շահագործումից որոշ ժամանակ հետո և աստիճանաբար կմեծանա թթվային դրենաժի ծավալմամբ։ Ծանր մետաղներով օդի աղտոտումը սպառնալիք է նաև արոտավայրերի համար։ Պետք է իմանալ, որ թթվային դրենաժը տևելու է հարյուրամյակներ ու հազարամյակներ։ Հանքի շահագործումը կբերի մակերևութային և ստորգետնյա ջրերի, բուսական ու կենդանական տարատեսակների նվազման ու ոչնչացման, ավանդական աշխատատեղերի վերացման, մարդու առողջության խաթարման, բնակավայրերի ամայացման։ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան  բնակության համար վտանգավոր և ժամանակի  ընթացքում կամայացվեն, որը կհանգեցնի  Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի  շահագործումը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը: 

 Հանքարդյունաբերության ոլորտի նախագծերի ու պայմանագրերի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ ոսկու տենդով վարակված են ՀՀ- կողոպտող միջազգային սրիկաները, իսկ նրանց համար լայն ճանապարհ բացող ՀՀ իշխանավոր կոչվածները վարակված են թուղթ դոլար կուտակելու հիվանդությամբ։ Մեր ընդերքի հարստությունների թալանը «կարգավորում» են, օրինակ, ընդերքի մասին օրենսգիրքը, թափոնների մասին և բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքները, որոնք ստեղծվել են միայն ժողովրդի ունեցվածքը գողանալու նպատակով։ Այս օրենքները ստեղծվել են ՀՀ իրավաբանների, տնտեսագետների ջանքերով,  ընդունվել են Ազգային ժողովի կողմից և հաստատվել նախագահի ստորագրությամբ։ Գողերի-ավազակների ոհմակ, որի ներկայացուցիչների հետ խոսելիս՝ մեծ հայրենասեր ու սուրբ կկարծես։ 

-Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շահագրգռված դրանում:

-Թողնենք անընդհատ արծարծվող պատվիրատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետական պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են ժողովրդի միջոցների հաշվին և պետք է որ ապահովեն մեր երկրի անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայվում  ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե, իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականությամբ, որ երբեմն թվում է թե այդ ամենը կատարվում է պետությունից դուրս՝ անապատում: Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը:  Ուզում եմ հատուկ ընդգծեմ նաեև, որ Ամուլսարում նաև թուրքական կապիտալ կա ներդրված: 

-Որտեղի՞ց Ձեզ նման տեղեկատվություն:

– Թուրքական կապիտալի գոյությունը Ամուլսարի ծրագրում հաստատել է նաև «Լիդիան» ընկերությունը։ Առնվազն 10 տարի շարունակ այս ընկերությունը ծրագրին դեմ խոսացող ցանկացած անձի որակել է երկրի թշնամի, ուղարկել Թուրքիա, բնորոշել որպես թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, ովքեր խանգարում են «հզորագույն» ծրագրի իրականացմանը Հայաստանում։ Մինչդեռ այս ընկերությունը չի խորշել իր ակցիաները վաճառել թուրքերին, գործարքներ կնքել նրանց հետ։ Խնդիրը հակասական նենգ գործողություններն են ու երկակի մոտեցումներն այս հարցում։ Քանի՞ հայ, Հայաստանի քաղաքացի գիտենք, որ Թուրքիայում խոշոր ընկերության մեջ ունեն ներդրումներ և որոշումներ են կայացնում։ Իսկ այստեղ, պարզվում է, 1,3 մլն դոլարի ազգությամբ թուրք բաժնետեր կա։

 

https://iravunk.com/sim/?p=274175&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ