Դավիթ Տոնոյանի կողմից պարգեւատրված զենքն է եղել. Ուշագրավ մանրամասներ Տիրան Խաչատրյանի գործով

Տեսանյութեր

 

Իր զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքով երկու ամսով կալանավորված գեներալ Տիրան Խաչատրյանը ոչ միայն չի ընդունում մեղադրանքը, այլև հերքում է տեղեկությունները, թե Արամուս գյուղի հացատանը տեղի ունեցած միջադեպը առիթը Արցախի հարցն էր։ Արդյո՞ք այդ միջադեպին ներգրավված են եղել ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարազատները, ինչպես գրում է մամուլը, այս եւ միջադեպի իրական մանրամասները բացահայտելու նպատակով դիմել ենք վերջինիս փաստաբան Վարազդատ Հարությունյանին, ով նախ նկատեց.

-Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, որովհետեւ խուլիգանական որեւէ գործողություն չի կատարել պաշտպանյալս, զենքի գործադրումն էլ տեղի է ունեցել իր կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով:Տիրան Խաչատրյանը կրակել է օդ, չի կրակել մարդկանց վրա: Կար տեղեկություն, որ կրակոցի արդյունքում վիրավորված անձ կա, նշեմ, որ վիրավորված անձի մտ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ ստացված մարմնական վնասվածքը թեթեւ աստիճանի է, ինքն էլ բողոք չի ներկայացրել, ուստի այդ մասով մեղադրանք էլ չկա առաջադրված պաշտպանյալիս: Ինչ վերաբերում դեպքի մանրամասներին, կատարվածի պատճառներին, մենք դեռեւս չենք ուզում բացահայտել, հաշվի առնելով նախաքննության ընթացքը, միտում չունենք վնասել այս պահին ակտիվ փուլում գտնվող  քննությանը: Բայց կարող եմ ասել, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է. ճիշտ է բուն միջադեպը քաղաքական կոմպոնենտ չունի, բայց դրանից հետո կիրառված խափանման միջոցը` փաստացի ազատությունից զրկելը խոսում է այլ ենթատեքստի մասին:

-Վեճի մանրամասներին չբացահայտելով, ի վերջո ի՞նչ հանդիպում էր դա` ընկերական, թե՞...Եվ, թերեւս ամենակարեւորը, ինչո՞ւ է Ձեր պաշպանյալը զենքով գնացել այդ հանդիպմանը կամ հավաքույթին:

-Պարոն Խաչատրյանը զենքը մշտապես իր մոտ է կրում, այսինքն զենքը հատուկ նպատակլով չէ, որ այդ օրը իր մոտ է եղել: Դեպքի պատճառները մամուլում շրջանառվող բացառապես ապատեղեկատվություն են, բուն պատճառների մասին, ցավոք չենք կարող այս պահին նշվածս պատճառեներով չեմ կարող ասել: Համենայնդեպս դեպքը խուլիգանական նկատառումներով չի եղել, ավելին ասեմ, նա գինովցած էլ չի եղել, ինչպես այդ մասին առաջին իսկ րոպեներին շրջանառվեց մամուլումը, այդ մասով կան հաստատված փաստական տվյալներ վարույթի նյութերում:

-Չասացիք, թե ինչ բնույթի հանդիպում էր:

-Համենյանդեպս, թշնամական հանդիպում չի եղել, նորմալ, մտերմիկ հանդիպում է եղել, Տիրան Խաչատրյանը հրավերով է եղել այդտեղ:

-Մամուլում գրվեց նաեւ, որ այդ հանդիպմանը` ավելին միջադեպի բուն պատճառը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն էր: Ի՞նչ կասեք այս մասով:

-Արայիկ Հարությունյանի եղբայրը ներկա եղել է, բայց վեճը, առավելեւս միջադեպը իր հետ կապված չի եղել, վեճի մասնակից էլ բնականաբար, չի եղել: Ավելին, վեճը կապված չի եղել ինչպես որ գրում էին Արայիկ Հարությունյանի կամ իր եղբոր հետ, բացարձակ սուտ է այդ տարածված լուրը:

-Ի՞նչ զենք է կրում մշտապես իր հետ կրում Տիրան Խաչատրյանը:

-Դա ՀՀ այն ժամանակվա ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի կողմից պարգեւատրված զենքն է: 

https://iravunk.com/sim/?p=274083&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ