Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները լիովին հակասում են լայն հասարակության կարծիքին. Արթուր Սողոմոնյան

Սպորտ

-Պրն Սողոմոնյան, դեկտեմբերի 23-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Արդյունքները գործնականում կրկնեցին նախորդները՝ 2019-ին, այդպե՞ս է։

-Ոչ, այս ընտրությունների մեջ կա երկու շատ կարևոր տարբերություն։

Նախ, այս անգամ երկրպագուների մեծամասնությունը, ինչպես նաև հայ հայտնի մարզիկները, լրագրողներն ու տեսաբանները միաձայն ճանաչեցին նախորդ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքում առկա լուրջ խնդիրները և պաշտպանեցին Արազ Օզբիլիսի թեկնածությունը։

Ցավոք, ընտրություններին քվեարկած մարդիկ անտեսեցին ֆուտբոլային հանրության կարծիքը։ Արդյունքում` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները լիովին հակասում են լայն հասարակության կարծիքին:

Եվս մեկ շատ կարևոր նյուանս՝ 2019 թվականին մենք ընտրեցինք անհայտ անձի, որը դեռ ոչինչ ցույց չէր տվել։ Մենք ռիսկի դիմեցինք և սխալվեցինք, ինչը հանգեցրեց ազգային ֆուտբոլի դեգրադացմանը բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։ Մանկապատանեկան և երիտասարդական ֆուտբոլում Հայաստանն ընդհանուր առմամբ իջել է պատմականորեն ցածր վարկանիշների, հավասարվել գաճաճ պետություններին և նույնիսկ զիջում է դրանցից մի քանիսին, ինչպիսիք են Ֆարերյան կղզիները և Լիխտենշտեյնը:

Գործող առաջնորդի վերընտրվելն արդեն գիտակցված ընտրություն է։ Մինչ քվեարկությունը կարող ենք գնահատել նրա աշխատանքի արդյունքները։ Այս ընտրությունը նշանակում է, որ ֆեդերացիայի անդամները գոհ են գործերի ներկա վիճակից և պատրաստ են շարունակել շարժվել նույն ուղղությամբ։ Մեր ակումբը կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:

Այս հանդիպմանը տեղի ունեցավ ևս մեկ արտասովոր միջադեպ. ֆեդերացիայի քարտուղար` ոմն Արթուր Ազարյանն իրեն թույլ տվեց հրապարակայնորեն ոչ կոռեկտ արտահայտություններ անել «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցի հասցեին, որոնք հակասում էին ոչ միայն հաղորդակցության տարրական էթիկայի կանոններին, այլ նաեւ` հայկական մշակույթի սկզբունքներին։

Ես չափազանց ապշած էի, որ ներկաներից ոչ ոք նրան չկշտամբեց։ Կարծում եմ՝ ՀՖՖ-ն պետք է անհապաղ ներողություն խնդրի պարոն Չելոյանցից իր աշխատակցի արարքի համար, այլապես ցույց կտան, որ հայկական ֆուտբոլի խոշոր ներդրողի հետ շփվելու սեփական մշակույթի մակարդակը չի համապատասխանում հասարակության վարքագծի տարրական նորմերին։

-Իսկապես, ամոթ է: Բայց ինչպես կարող էր դա տեղի ունենալ, չէ՞ որ ֆուտբոլը հանրապետությունում ամենապահանջված սպորտաձևն է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներին իսկապե՞ս չի հետաքրքրում, թե ինչ արդյունքներ է ցույց տվել ներկայիս ղեկավարությունը և ինչ մակարդակի է հասել ազգային ֆուտբոլը։

Ի վերջո, ինչպես ասում են մարզիկները. ամեն ինչ գրված է ցուցատախտակի վրա:

-Ֆեդերացիայի ոչ բոլոր անդամներն են այդպես կարծում։ Բայց, ցավոք, շատերն անտարբերություն են ցուցաբերում կամ միայն շահագրգռված են լուծել իրենց անձնական խնդիրները։ Արդյունքում այս ընտրությունները վերածվեցին դատարկ ձեւականության՝ նախապես համաձայնեցված արդյունքներով։

Աշխատանքի իրական արդյունքները ոչ մեկին չեն հետաքրքրել։ Օրինակ, երբ ֆեդերացիան հրապարակեց միջոցառումների կազմակերպման վրա ծախսված թվերը (մոտ երկուսուկես միլիոն դոլար), որոնցից հիմնականը ծախսվել էր հայկական ֆուտբոլի 30-ամյակի տոնակատարության կազմակերպման վրա, ես ցնցվեցի։ Բայց ժողովին ներկաների մեծամասնությունը հավանություն տվեց այս ծախսերին։

Ի դեպ` ես եղել եմ այդ շքեղ միջոցառմանը, որին հրավիրված չէին այս երեսունամյակի լավագույն հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և ՀՖՖ-ում ավելի քան 20 տարի աշխատած Մարինա Թաշչյանը։ Անկեղծ ասած, ես չէի ուզում երկար մնալ և 15 րոպե անց գնացի այդտեղից: Վստահ եմ, որ նման միջոցառումները ոչինչ չեն տալիս հայկական ֆուտբոլին։ Այս գումարով հնարավոր կլիներ մարզերից մեկում ֆուտբոլի լավ ակադեմիա կառուցել։

Կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել։ Ընտրությունների նախօրեին ես հատուկ ասուլիս հրավիրեցի, որտեղ ամփոփեցի ներկայիս ֆուտբոլի ֆեդերացիայի չորս տարվա աշխատանքը՝ հիմնվելով միայն պաշտոնական փաստերի վրա, այն հույսով, որ դա կստիպի ընտրողներին օբյեկտիվորեն նայել իրավիճակին նախքան իրենց ձայնը մեկի կամ մյուսի օգտին տալը:

-Մենք նույնպես նայել ենք Ձեր ասուլիսը: Դա հանգեցրե՞ց որևէ գործողությունների հանրապետության սպորտի ներկայիս ղեկավարության կողմից։

Պաշտոնական մարմինները ոչ մի կերպ չարձագանքեցին, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներն իրենց ելույթներում փորձեցին փաստերը շահարկելով ինձ մեղադրել թվերը խեղաթյուրելու մեջ։ Բայց ես միտումնավոր օգտագործել եմ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կայքից ստացված պաշտոնական տվյալները, և պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ ներկայացրած բոլոր փաստերի ու թվերի ճշգրտության համար։

Ժամանակի սահմանափակ լինելու պատճառով ես չկարողացա բարձրաձայնել հայկական ֆուտբոլում կուտակված բոլոր խնդիրների մասին, որոնք առաջացել էին ՀՖՖ ներկայիս ղեկավարների ոչ կոմպետենտ կառավարության պատճառով։ Իրականում իրավիճակը շատ ավելի տխուր է։

-Ովքե՞ր էին այդ ժողովին քվեարկող մարդիկ ։

Նրանք ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ 25 կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ Դրանցից որոշները` ակումբներ և մանկապատանեկան ֆուտբոլային թիմեր են։ Որոշները` անհայտ կազմակերպություններ են, ամենայն հավանականությամբ, ստեղծված են միայն ֆեդերացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, որոնց թիկունքում կանգնած են հենց գործող ղեկավարները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը։

-Այսինքն՝ իրենք իրե՞նց են ձայն տվել։

-Կարծում եմ, հենց այդ պատճառով մենք տեսանք այդպիսի արդյունքներ:

-Որքան գիտեմ, ֆուտբոլի ֆեդերացիայի 25 անդամներից Արազ Օզբիլիսի օգտին քվեարկել են միայն երեք ակումբները՝ «Ուրարտու»-ն, «Փյունիկ»-ը և «Դովեխ»-ը, մնացածը սատարե՞լ են Մելիքբեկյանին։

-Ոչ, բարձրագույն լիգայի ևս երկու ակումբներ՝ Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Նոյը» չմասնակցեցին այս հանդիպմանը։ Մնացած 20-ը պաշտպանել են Մելիքբեկյանի թեկնածությունը։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլին մոտ ապագայում։

-Ցավոք, ոչ մի լավ բան: Վիճակը միայն կվատթարանա։ Ստանալով քարտ բլանշ՝ ներկայիս ղեկավարությունը շարունակելու է ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծվել է իրենցից առաջ։ Վստահ եմ, որ նրանք նորից կսկսեն հաշիվներ մաքրել և ֆուտբոլից դուրս մղել իրենց անհարմար ներդրողներին, այդ թվում՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։

Վերջին ընտրություններից հետո նույն պատճառներով հայկական ֆուտբոլից հեռացան հինգ խոշոր ներդրողներ, որոնցից չորսը՝ մարզային։

-Ըստ երևույթին, Հայաստանում ֆուտբոլի վերածննդի հույսերին վիճակվա՞ծ չէ իրականանալ:

-Ցավոք, մինչ դեռ ֆեդերացիայի ղեկին կանգնած են այդպիսի ապաշնորհ պաշտոնյաներ, որոնք շահագրգռված չեն զարգացման մեջ։

-Ասուլիսի ընթացքում լսեցինք հայտարարություն, որ մեկ տարուց ավել է՝ Ձեզ ստիպում են լքել հայկական ֆուտբոլը և, ամենայն հավանականությամբ, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը։ Այդպե՞ս է:

-Բացարձակապես ճիշտ է: Այս առաջնությունը ազնիվ մարզական մրցում չէ։ Մենք ավելի շատ պայքարում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կողմից ագրեսիայի և մեր նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքի դեմ։ Մեզ զրկեցին մարզվելու և տնային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից հենց այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի ֆուտբոլի արդար առաջնություն կազմակերպելու համար։

-Բայց, որքան գիտեմ, դուք ոչ միայն պայքարում եք ՀՖՖ-ի կամայականությունների դեմ, այլ նաև` ընթացիկ առաջնության միակ առաջատարն եք։

-Դա բացառապես խաղացողների ու մարզչական շտաբի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ ոգու շնորհիվ է, բայց դա ոչ մի կապ չունի մարզական արդար մրցակցության հետ։

-Ի՞նչ է լինելու Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային ակադեմիայի ՝ «Փյունիկ» ՖԱ-ի հետ: Դուք կշարունակե՞ք ներդրումներ կատարել մանկապատանեկան ֆուտբոլի մեջ։

-Իհարկե, նախատեսում եմ էլ ավելի զարգացնել «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան դպրոցն ու ակադեմիան: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր և խոստումնալից գաղափարներ։ Վստահ եմ, որ մենք կառաջարկենք զարգացման ավելի արդյունավետ տարբերակներ, քան մասնակցությունը թույլ մրցակցային, վատ կազմակերպված ՀՖՖ առաջնություններին։ Ես ասացի, որ եթե ֆեդերացիայի ղեկավարությունը չվերընտրվի, ես պատրաստ կլինեմ նվազագույնը կրկնապատկել իմ ներդրումները մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մեջ, քանի որ դրա պահանջարկը շատ մեծ է։ Սակայն վերջին ընտրություններից հետո որոշում կայացրեցի կասեցնել նոր նախագծերը, բայց բոլոր եղածներն անշուշտ կշարունակեն իրենց զարգացումը։

-Ես անկեղծորեն զարմացած եմ ձեր համբերության և հաստատակամության վրա: Հայտնի է, որ հայկական ֆուտբոլի վրա արված ծախսերը չեն ծածկվում:

-Անկեղծ ասած, ես վաղուց կհեռանայի, եթե չլինեին այն բազմաթիվ հայ երեխաները, ովքեր սիրում են ֆուտբոլը և երազում են այն պրոֆեսիոնալ մակարդակով խաղալու մասին։

Իհարկե, ամեն տարի ես շատ ավելին եմ ծախսում, քան ինձ հաջողվում է վերադարձնել։ Բայց ես դա անում եմ գիտակցաբար: Ինձ համար ներդրումների վերադարձը մեր ակադեմիայի մեծ թվով ուսանողների զարգացումն է:

Իհարկե, երազում եմ, որ իմ ակումբը մի օր դուրս գա Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, բայց խոստանում եմ, որ այս դեպքում ստացված ողջ գումարը կծախսեմ մարզադաշտ կառուցելու և ակումբի ենթակառուցվածքների զարգացման վրա, ինչպես դա ժամանակին արեց բելառուսական ԲԱՏԷ-ն։

Ինձ համար հայկական ֆուտբոլը բիզնես չէ և երբեք էլ չի լինի։

-Սրտանց ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություն, համբերություն և Ձեր երազանքների իրականացում ։

-Անչափ շնորհակալ եմ:

Զրույցը վարեց` Գրիգորի Անիսոնյանը

Աղբյուրը` novostink.ru

https://iravunk.com/sim/?p=272717&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ