«Որքանո՞վ է ընդունելի, որ Մոսկվայում «Հայաստան-Ռուսաստան» ֆորում են անում, որտեղ ռուս 2-3 հոգի էին»

Տեսանյութեր

«Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած «Հայաստան-Ռուսաստան» առաջին հանրային ֆորումից դժգոհ են մնացել ինչպես հայերը, այնպես էլ` ռուսները:

Russia-Аrmenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր, ռազմական լրագրող, հասարակական գործիչ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալ ֆորումին՝ անկեղծացավ. «Ես եւս քննադատում եմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ մասին հաճախ գրում եմ, նույնիսկ այս տարի, երբ գնացել էի Երեւան, ինձ թվում էր՝ ինձ էլ են «սեւ ցուցակ» գցելու: Բայց քննադատելով Փաշինյանին՝ չի՛ կարելի այդ ամենը նույնականացնել հայ ժողովրդի հետ: Սա բացասական երեւույթ է: «Հայաստան-Ռուսաստան» ֆորումում, ինչպես նկատեցիք, այնտեղ արդեն սեւ քննադատություն էր հնչում հենց Հայաստանի հասցեին: Էլի եմ ասում՝ այո՛, Փաշինյանը մեղավոր է ամեն ինչում, բայց, օրինակ, ասել, որ հայաստանյան դասագրքերում 30 տարի հակառուսականության մասին են գրել, սուտ է»:

Արամ Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ընդամենը 2 տարի առաջ հատուկ ընդգծել է, որ միայն Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում է, որ պատմության խեղաթյուրմամբ չեն զբաղվում եւ ներկայացնում են այնպես, ինչպես կա:

«Եկեք դատարկ տեղը հայաֆոբիա չտարածենք, քննադատենք Փաշինյանի ռեժիմը, ասենք, որ նա է հանձնել Արցախը, բոլոր դժբախտությունների մեղավորն ինքն է եւ եթե մնա իշխանության, էլի ողբերգություններ կլինեն, բայց չի կարելի սեւացնել հայ ժողովրդին: Ռուսաստանում հայ համայնքն այսօր պաշտպանում է Ռուսաստանին, 10 հազար հայ մասնակցում է պատերազմին, ունենք հերոս Անդրանիկ Գասպարյան, Հայկ Գասպարյան, որին Վ. Պուտինը մեդալ շնորհեց», - ասաց Խաչատրյանը:

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ եւս ուշագրավ մանրամասներ պատմեց տեղի ունեցած ֆորումից. «Հայաստան-Ռուսաստան» էր կոչվում, այսպես ասած, ֆորումը, բայց դահլիճում 92 տոկոսը հայ էին, իսկ քանի՞ ռուս կար: Եվ հակառակը՝ ելույթ ունեցողների մեջ քանի՞ հայ կար. նույն հարաբերակցությունն էր, միայն թե, հակառակը: Իսկ ո՞վ էր կազմակերպիչը… Դուք՝ հայերդ, բայց որքանո՞վ է ընդունելի, որ Մոսկվայում անցկացվում է նման ֆորում, որտեղ ռուս 2-3 հոգի էին: Հասարակական կազմակերպությունը նրա համար է, որ աշխատանք տարվի ժողովրդի հետ, մինչդեռ այսօր Ռուսաստանում շատերը նույնիսկ չգիտեն, որ հայերը քրիստոնյա են: Որտե՞ղ է հայկական լոբբին՝ տանիքներո՞ւմ, ասֆալտի՞ն են փռած: Ո՞ւր են հայ օլիգարխները, բանկիրները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

https://iravunk.com/sim/?p=272453&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ