Ես Արասին ասացի, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին.«Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր

Սպորտ

«Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները իր ձայնը տվել է Արաս Օզբիլիսին։

«Սիրելի Արաս, ընտրել եմ քեզ, դու մենակ չես և կցանկանայի քո ավագ ընկերը լինել։

Այսօր, դեկտեմբերի 23-ի կեսօրին մասնակցել եմ ՀՖՖ նախագահի ընտրություններին և, ինչպես գրել էի ավելի վաղ, իմ 1 ձայնը տվել Արաս Օզբիլիզին: Նախորդ տարի ՀՖՖ Գործկոմի անարդար ընտրությունից հետո որոշել էի չմասնակցել ՀՖՖ նախագահի ընտրությանը:
 
Երբ Արասը իր թեկնածությունը դրեց, կապվեց ինձ հետ և հանդիպում առաջարկեց: Իմ և Արասի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում, որի ընթացքում նա ներկայացրել է իր պատկերացումները հայկական ֆուտբոլի, մասնավորապես՝ մանկապատանեկան և մարզային ֆուտբոլի զարգացման շուրջ:
 
Ես Արասին ասացի, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին, որովհետև դրանք արդեն ավարտվել են: Ավելին, խորհուրդ տվեցի վերջին պահին հանել թեկնածությունը, եթե հաղթելու հավանականությունը շափ փոքր է: Արասը խնդրեց, որ ես դեկտեմբերի 23-ին գնամ ընտրության և իրեն ձայն տամ: Արասը ինձ վրա պարկեշտ, լավ մարդու տպավորություն թողեց: Ես նրան երբեք չէի հանդիպել, ընդամենը հետևել եմ նրա ֆուտբոլին:
 
Արասին խոստացա, որ կգնամ և կընտրեմ իրեն և նաև շեշտեցի, որ քվեարկելու եմ ոչ թե «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված թեկնածու Արաս Օզբիլիզի, այլ հենց Արաս Օզբիլիզի օգտին՝ որպես անհատ և որպես տաղանդավոր ֆուտբոլիստ: Մենք բարեկամաբար հիշում ենք, որ երկու տարի առաջ «Ուրարտու»-ն, ցավոք, մաս կազմեց մի շարք այլ ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ այս ղեկավարության ցուցումով ապօրինաբար կասեցրեց մեր անդամակցությունը հայկական ֆուտբոլային ընտանիքին: Կարճ ժամանակ անց մեր անդամակցությունը վերականգնվեց»,- գրել է Թաթուլ Հակոբյանը:
https://iravunk.com/sim/?p=272435&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ