Ժամանակն է՝ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից. Մովսիսյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում.

«Կարծում եմ՝ ժամանակն է՝ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ ծանր գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի տարիների ընթացքում, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչ նրանք լավագույնը գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

Անվանի ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին էլ՝ Արաս Օզբիլիսին և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիսն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ մեզ այս խառնաշփոթից հանելու համար: Ես մեծ վստահություն ունեմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ պատճառներով են, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Հարկավոր է՝ այս մրցավազքում հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:

 


 

https://iravunk.com/sim/?p=272277&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ