Լրանում է 72 ժամն, ինչ անհայտ կորած զինծառայողի հորեղբայրը անժամկետ հացադուլ է իրականացնում

Հասարակություն

Պատերազմի թանգարան դարձած «Իքս» զորամասի տարածքում այսօր ժամը՝ 13:00-ին կլրանա 72 ժամն, ինչ անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Գոռ Մուրադյանը անժամկետ հացադուլ է իրականացնում: Նրան երեկ գիշեր այցելել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը: Ընդ որում՝ իրավապաշտպանը այնտեղ է հասել նույն պահին, երբ շտապօգնությունն է եկել՝ ահազանգի հետքերով: Պարզվում է՝ հացադուլի հետեւանքով՝ Գոռ Մուրադյանը ճնշման կտրուկ տատանում է ունեցել:

«Հացադուլը Գոռ Մուրադյանը հայտարարել է նոյեմբերի 14-ին, ժամը՝ 13:00-ից: Մինչեւ հացադուլ հայտարարելը՝ նա մի քանի օր առաջ օրենքի շրջանակում իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին, որ հացադուլն ուղղված է անհայտ կորած եւ գերության մեջ գտնվող մեր զինվորների ճակատագրին: Կա բավականին լուրջ դժգոհություն անհայտ կորածների եւ գերության մեջ գտնվողների ծնողներից: Մասնավորապես՝ ԴՆԹ հետազոտության արդյունքները որոշ ծնողներ չեն ընդունում, որովհետեւ դրանցում կան մի շարք հակասություններ՝ համընկման հետ կապված», - տեղեկացրեց Այսեր Իսայանը եւ նշեց, որ նաեւ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ են սատարում Գոռ Մուրադյանին:

Ըստ իրավապաշտպանի, պատերազմի ժամանակ անհայտ կորածների կամ գերության մեջ գտնվողների ծնողներից կազմված խումբը, որը գերատեսչությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ «մասնակցում է» քննչական գործողություններին եւ իրենց դիտարկումներն է ներկայացնում, բողոքում է, որ իրենց կողմից գրեթե բոլոր տիպի միջնորդությունները, թեկուզեւ քննարկվում են, բայց թողնվում են անհետեւանք:

«Ծնողներն ասում են, որ որոշ միջնորդություններ նույնիսկ հեգնանքի եւ անբարյացակամ վերաբերմունքի են արժանանում: Չեն ասում չենք քննում, բայց անտեսված քննություն է տեղի ունենում: Առհասարակ ոչ մի առաջընթաց այս հարցում գոյություն չունի: Այս մարդկանց պահանջը զուտ այն է, որ արդար քննություն ընթանա, իրենց կողմից ներկայացված իրավական հիմնավորումները հաշվի առնվեն», - ասաց Այսեր Իսայանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ արդեն 3 տարուց ավել է այս ծնողների կյանքը վերածվել է մղձավանջի, նրանք հոգեկան կտտանքների են ենթարկվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269711&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ