«Ռուսական արվեստի թանգարանը» ռուսական մշակույթի փոքրիկ կղզի է մեր մայրաքաղաքի սրտում

Մշակութային

«Ռուսական արվեստի թանգարանը» ներկայացնում է ռուսական կերպարվեստի համաշխարհային գլուխգործոցներ, ակտիվ համագործակցում է ռուսաստանյան թանգարանների հետ, ինչպես նաեւ շրջիկ ցուցադրություններով եւ կրթական ծրագրերով ռուսական մշակույթը ներկայացնում Հայաստանի մարզերում։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՏԱՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է»

Ռուսական արվեստի թանգարանում առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրություններ են լինելու։

— Թանգարանի համար այս տարի հոբելյանական է: Նշում ենք թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125–ամյակը: Այս տարի թանգարանն իր այցելուների առջեւ բացեց նոր մշտական ցուցադրություն, որը համալրված է ժամանակակից լուծումներով: Իսկ ցուցահանդեսների հետ կապված` պետք է նշեմ, որ այս տարի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք տարբեր ցուցահանդեսներ: Նախատեսվող ցուցահանդեսներից հատկանշական է «Արծաթե Դարաշրջանը եւ Վ. Բրյուսովը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Վալերի Բրյուսովի հոբելյանին։ Ցուցահադեսը կիրականացվի Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թանգարանի հետ համատեղ։ Մյուս ցուցահանդեսը մասնավոր կոլեկցիոներների շարք է: Տարին կամփոփենք մեր թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125–ամյակին  նվիրված ցուցահանդեսով, որտեղ կներկայացվի թանգարանի հիմնադրի կյանքը եւ գործունեությանը։

Ի՞նչ կասեք թանգարանում ընթացող կրթական ծրագրերի մասին:

— Կրթական ծրագրերը շատ ակտիվ են մեր թանգարանում: Հոկտեմբեր ամսին կմեկնարկենք մի քանի նոր կրթական ծրագրեր։ Թանգարանի կրթական ծրագրերը իրականցվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ու անգլերեն լեզուներով։ Այսօր թանգարանում գործում է 12 կրթական ծրագիր` նախատեսված տարբեր տարիքի երեխաների, ինչու ոչ, նաեւ մեծահասկաների համար։

«ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԵՏ»

Ովքե՞ր են ռուսական արվեստի թանգարանի հիմնական այցելուները։

— Մեր այցելուները տարբեր տարիքային խմբերի հայերն են, ինչպես նաեւ Հայաստանում ապրող ռուսները:

Ռուսհայկական մշակութային հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք թանգարանային ոլորտում:

— Թանգարանը շատ ակտիվ համագործակցում է Պետական Տրետյակովյան պատկերասրահի հետ։ Այդ համագործակցությունը վերաբերում է թանգարանային գործի տարբեր ոլորտներին, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը։ Ինչպես ասացի, այս տարի «Ռուսական արվեստի թանգարանի» հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի 125–ամյակն է, որին նվիրված մենք հովանավորների աջակցությամբ վերանորոգեցինք մեր ցուցասրահները եւ վերաբացեցինք նոր մշտական ցուցադրությունը։ Տրետյակովյան պատկերասրահի մեր գործընկերները աջակցեցին նոր մշտական ցուցադրության հայեցակարգի մշակման եւ էքսպոզիցիոն աշխատանքերին։ Հաջորդ կարեւոր քայլը՝ Արամ Աբրահամյանի125–ամյակին նվիրված ցուցահանդեսն է` Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որը նախատեսվում է 2024թ. գարնանը։ Սա, իրոք, կարեւոր ձեռքբերում է մեր թանգարանի համար։ Պետական Տրետյակովյան պատկերասրահում կներկայացվի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ընտրանին: Այս պատկերասրահի հետ համագործակցում ենք նաեւ թանգարանագիտական տարբեր նախագծերով եւս։ Պետական Տրետյակովյան պատկերասրահը մեր թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ մեզ նվիրեց իրենց հրատարակություններից շատ արժեքավոր ընտրանի` ռուսական կերպարվեստի պատմությանը նվիրված արվեստաբանական հանրագիտարաններ։

Այսօր ակտիվ կերպով աշխատում ենք նաեւ ռուսական այլ թանգարանների հետ եւս: Համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարանի, Ռուսական Իմպրեսոնիզմի, Մոսկվա քաղաքի Ա. Բախրուշինի անվ. պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ: Ռուս–հայկական մշակութային հարաբերությունների հետ կապված՝ նաեւ պետք է նշեմ, որ թանգարանն ունի տարբեր նախագծեր, որոնցից հատկանշական են մեր հեղինակների շրջիկ ցուցահանդեսները մեր մարզային թանգարաններում, որի նպատակն է ռուսական մշակույթը ներկայացնել  նաեւ Հայաստանի տարբեր մարզերում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=264370&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ