Մոլդովայի մրցույթից Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է 2 մրցանակով
ՄշակութայինՀունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնեւ քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա եւ Հերցեգովինա:
Միջազգային հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները՝ Նարեկ Ասատրյանը եւ Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել։ Երկու մրցութային օրերի արդյունքում՝ Նարեկ Ասատրյանը, ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները վաստակելով՝ արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին։ Իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի:
Այս պահին հայաստանյան պատվիրակությունը գտնվում է Մոլդովայում։ Մեր պատվիրակների հաղթանակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք Հայաստան վերադարձից հետո։
https://iravunk.com/sim/?p=259518&l=am/