ԲՍՓ-ն դարձել է դժոխք՝ պատերազմում ոտքերը կորցրած զինվորների համար

Հասարակություն

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն իսկական դժոխք է դարձել 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորների համար: Նրանցից շատերը բողոքում են նվաստացուցիչ փորձաքննության ընթացքից, երբ ԲՍՓ գործակալության խումբն ամեն անգամ երկար-բարակ փորձում է համոզվել, թե կարո՞ղ է «ձեռք ու ոտք նորից աճած լինի» (ձեւակերպումը զինվորիների վրդովված հարազատներինն է):

Եվ սա էլ դեռ քիչ է, պատճառաբանելով, որ պետությունն արդեն իրենց պրոթեզավորման «հարցերը լուծել» է՝ մասսայաբար զրկում են պատերազմի հերոսներին հաշմանդամության 1-ին կարգից՝ տեղափոխելով 2-րդ կարգ: Ըստ նրանց, եթե պրոթեզավորված է, ապա կարող է ապրել լիարժեք կյանքով, իսկ ոտքն ու ձեռքն, արի ու տես, որ կենսական օրգան չեն համարվում: Սրանով տղաներին զրկում են  տարատեսակ արտոնություններից, ինչպես նաեւ 200 հազար դրամ թոշակից:

Ի դեպ, այս մասին բարձրաձայնել է նաեւ հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, մասնավորապես՝ ընդգծելով. «44-օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած վիրավոր հերոս Արամ Արզումանյանին զրկեցին հաշմանդամության 1-ին կարգից՝ տեղափոխելով 2-րդ կարգ… Առաջիկա օրերին նույն բախտին կարժանանա նաեւ երկու ոտքերը կորցրած, վիրավոր հերոս Հովսեփ Առաքելյանը: Ընդ որում՝ տղաների պրոթեզավորումներն իրականացվել է տարբեր հիմնադրամների կողմից, որոնք պետական չեն համարվում: Պետությունը մասնավոր կառույցների կատարած աշխատանքն իրեն վերագրելով՝ հրաժարվում է իր պարտավորություններից…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=257576&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ