«Ուզում եմ գյուղս ավելի բարեկարգ տեսնեմ»

Արխիվ 16-20

"Ուզում եմ գյուղս ավելի բարեկարգ տեսնեմ"

Հայտնի է, որ սեպտեմբերի 18-ին 317 համայնքներում  նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Նույն օրը Խարբերդի բնակիչները եւս կընտրեն իրենց համայնքապետին: Այստեղ համայնքապետի թեկնածություն են առաջադրել գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Կամո Կակոյանը եւ ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված երիտասարդ, խոստումնալից թեկնածու` ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության Նոր Խարբերդ շրջանային կազամկերպության նախագահ  Արթուր Զոհրաբյանը:
 Թե ի՞նչը ստիպեց Արթուր Զոհրաբյանին առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու, պարոն Զոհրաբյանը պատասխանեց հակիրճ. «Իմ գյուղի առջեւ ծառացած խնդիրները»:
Նշենք, որ ՀՀԿ թեկնածու Արթուր Զոհրաբյանը ծնվել, մեծացել եւ ապրել է Խարբերդում: Ավարտել Է «Գալիք»  համալսարանը, ավարտելուց հետո մեկնել է Հայոց բանակ ծառայության: 2007թվականից բանակից զորացրվելուց հետո աշխատել է Շենգավիթ վարչական շրջանում, ճարտարապետական բաժնում, որպես գլխավոր մասնագետ` ընթացքում հիմնելով նաեւ սեփական բիզնեսը: 2011թվականից մինչ օրս կրկին աշխատանքի է անցել Շենգավիթ վարչական շրջանում` որպես Նոր Խարբերդ թաղամասի լիազոր ներկայացուցիչ: Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու դուստր եւ մեկ որդի: 
Խոսելով առաջադրման մասին` մեր զրուցակիցը նկատեց.
- Ես շատ եմ սիրում իմ գյուղը, եւ հարազատ գյուղիս ներկայիս վիճակը ինձ շատ է մտահոգում: Այսօր գյուղի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ`ճանապարհները, լուսավորությունը, կա թե՛ ոռոգման եւ թե՛ խմելու ջրի խնդիրներ: Մի խոսքով` իմ առաջադրումը կապված է զուտ նրա հետ, որ ես անտարբեր չեմ իմ գյուղի նկատմամբ եւ ուզում եմ գյուղս ավելի բարեկարգ տեսնեմ:
Ուզում եմ, Խարբերդը օր առաջ շենացնել,  քանի որ այն միշտ էլ լավ առումով տարբերվել է մնացած գյուղերից, բայց վերջին տարիներին գյուղի վիճակը իրոք շատ մտահոգիչ է: Չթվա թե ցանկանում եմ թերագնահատել ներկայիս գյուղապետի կատարած աշխատանքները, պարզապես երեւի իրենք այդքան են կարողացել: Իմ առաջադրվելու նպատակը մեկն է` Խարբերդը դարձնել ավելի բարեկարգ եւ գրավիչ դրսից եկած հյուրի համար:

Հարցին, թե որոնք են լինելու այն երեք հիմնական խնդիրները, որոնք ընտրվելու դեպքում պարոն Զոհրաբյանը առաջինը կփորձի լուծել, նկատեց. 
- Առաջին խնդիրը լինելու է խմելու ջրի խնդրի լուծումը, երկրորդը` ոռոգման ջրի հետ կապված խնդիրները կփորձենք վերջնականապես լուծել, երրորդ եւ առաջնային խնդիրը` ճանապարհների ասֆալտապատումն է: 
Հուսով եմ, որ իմ ընտրվելու շանսերը մեծ են, քանի որ զգում եմ ժողովրդի աջակցությունը: Մեր ընտանիքը Խարբերդի հարգված ընտանիքներից մեկն է, բոլորի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ են եղել: 
Վերջում ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հարազատ Հանրապետական կուսակցությունից եւ իմ թիմակիցներիս` վստահության եւ աջակցության համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=9477&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան