Կրիշտիանուի համար հրաշալի կլինի, եթե Նեյմարը նրա կողքին լինի.Ռոնալդո
Արխիվ 16-20
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ «Յուվենտուս» հավանական տեղափոխության մասին։
«Հիանալի կլինի, եթե Ռոնալդուն և Նեյմարը թիմակիցներ դառնան։ Կարծում եմ, որ Կրիշտիանուի համար հրաշալի կլինի, եթե Նեյմարը նրա կողքին լինի։ Նեյմարը նրան կօգնի ավելի շատ գոլեր խփել»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերել է Goal.com-ը։
Նեյմարը վաղուց ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղեկացրել է նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը փոխելու ցանկության մասին։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ բրազիլացու տրանսֆերին հավակնում են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը»։
https://iravunk.com/sim/?p=91764&l=am/