Թանգարանի տնօրենը պնդում է, Քաղշինի խոսնակը՝ հերքում

Արխիվ 16-20

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արեւշատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր թանգարանի տնօրենի օգոստոսի 2-ին կայանալիք մրցույթին եւ շեշտել, որ թեպետ հայտ է ներկայացրել, բայց չի ներկայանալու:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար ՋԵՄՄԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ էլ, ի պատասխան Ռուբեն Արեւշատյանի, իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է. «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանը պաշտոնին հրաժեշտ տալիս «հոգեվարք է ապրում», քանի որ ստիպված է հրաժարվել հայկական ավանդական արժեքների խեղաթյուրման միջոցով տարբեր միջազգային դրամական միջոցներ ձեռք բերելու լավագույն հնարավորությունից: Վկա այսօրվա նրա ՖԲ-յան գրառումը: Բազմաթիվ բողոքներ է ստացվել նրա անգործության կամ կողմնակալ գործունեության հետևանքով: Դրանցից մեկը միայն այսօր կհրապարակեմ, եթե կարիք լինի այլ մանրամասներ նույնպես: Ռուբեն Արևշատյանն ինչ-որ անհասկանալի բաներ է գրում իր ՖԲ-յան էջում և իր չստացված աշխատանքային գործունեությունը փորձում արդարացնել անուններ հնչեցնելով, ինչը ոչ միայն կոռեկտ չէ, այլև անհիմն է և պարզապես դատարկաբանություն…»,- գրել է Ջ. Համբարձումյանն ու նոր փաստեր առաջ բերել. «Ժամանակ առաջ իրողությունն է ներկայացրել նաև թանգարանի նախկին աշխատակիցը, ով խնդրել է առայժմ իր անունը չհրապարակել: Ըստ վերջինիս՝ գործող տնօրեն Ռուբեն Արեւշատյանը ոչ միայն առհասարակ դրական արժեք չի ստեղծել իր աշխատանքային ամիսների ընթացում, այլև թանգարանը հասցրել է բավական տխուր իրողության: «Ռուբեն Արևշատյանը գրանտների մեծ ջատագով է։ Այս մեկ տարում Արևշատյանը համարյա ոչինչ չի ձեռնարկել թանգարանում, միայն շատ արագ տեմպերով սկան է արել արխիվային նմուշները, հնարավոր է նպատակ ունենալով հետագայում վաճառել դրանք։ 2017 թ. թանգարանում մի ցուցահանդես է կազմակերպվել Անին վերականգնելու թեմայով, որի նպատակն էր հայ մասնագետներին վերականգնման աշխատանքներին ներգրավելը: Արդյունքում, մի մեծ ստենդ է մնացել, որի վրա պատկերված էր Անիի եկեղեղեցիներից մեկը։ Արևշատյանը պաշտոնին գալով` սպիտակ կտորով փակել է տվել այն և տեղադրել թանգարանի սրահի խուլ անկյունում, ասելով, թե այն իր ներվերի վրա է ազդում: Նրա ներվերի վրա այդպես ազդել են ամեն հայկականն ու ավանդականը»:

Նախկին աշխատակիցը պատմում է, որ Արևշատյանը հասկանալի պատճառներով առաջինն իրեն է ազատել աշխատանքից: «Իրականությունը պարզապես սարսափելի է: Ռուբեն Արևշատյանի նախաձեռնած միակ ցուցահանդեսում այնպիսի դիզայներական շտրիխներ են եղել, որ կարծես ցանկացել է ձեռք առնել այցելուին, օրինակ էքսպոնատների մոտ տեղադրվելիք մակագրությունները թղթի վրա գցված էին հատակին, որ այցելուն կռանալով կարդա և էլի որոշ դետալներ։ Այսպիսինները մշակույթն են ապականում։ Իրականում ինքը ճարտարապետ էլ չի, իբր քանդակագործ է, ով գործ արած էլ չկա, միջինից ցածր կարգի մասնագետ է։ Նման մարդկանց հեշտ են «վերբովկա» անում»,-ասված է թանգարանի նախկին աշխատակցի նամակում:

Առաժմ այսքանը: Ռուբեն Արևշատյանն այսօրվա ֆբ-յան գրառումով ցույց է տվել իր իրական դեմքն ու նպատակը: Ինչ վերաբերում է կազմակերպված ցուցահանդեսին, որին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը չի մասնակցել, պարզապես հիշեցնեմ վերջինիս, որ միջոցառման մասին կարելի էր առնվազն մի քանի օր առաջ տեղյակ պահել, ոչ թե հրավիրատոմսն ուղարկել բացումից ընդամենը կես ժամ առաջ...»:

«Իրավունքի» հետ զրույցում կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը վերահաստատեց իր գրառումը շեշտելով, որ դա իր անձնական տեսակետն է, ապա հավելեց. «Այո, Ռուբեն Արեւշատյանի տարածած հայտարարությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում»,-ապա անդրադառնալով Արեւշատյանի մատնանշած աուդիտին շեշտեց. «Նրա մատնանշած աուդիտը, ոչ թե  ծրագրվել է վահագն Վերմիշյանի, այլ  քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի ժամանակ»:

https://iravunk.com/sim/?p=90029&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան