«Մի՛ ենթարկվեք նման ինֆորմացիոն միտումնավոր բռնության». քաղաքագետ (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Լրագրող ԼՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որը վերջին մեկ շաբաթում առավել հայտնի դարձավ սոցցանցում բռնաբարությունների մասին տարբեր անանուն պատմությունների հրապարակմամբ, օրերս հայտնվել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս Հանրային հեռուստաընկերությունում: Հանրայինի եթերում վերոնշյալ թեմայով՝ Լուսի Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին: Լ. Քոչարյանը մասնավորապես ընդգծել է, թե՝ «Ստամբուլյան կոնվենցիա արտահայտությունն առաջին անգամ լսել եմ երկու օր առաջ։ Սորոսի գրասենյակի տեղը չգիտեմ։ Գրանտ երբեք չեմ գրել, բնականաբար՝ չեմ ստացել։ Երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել»:

Ըստ ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ահա այսպես ուզում են կոտրել հայկական ազգային եւ ընտանեկան արժեհամակարգը, եւ մեր ազգը նույնպես տանել գլոբալիզացման, որ ավելի հեշտ ինտեգրեն եվրոպական օրենքները։

Քաղաքագետը նշել է. «Ակտիվ լրագրող, որը չգիտի, թե ինչ է Ստամբուլյան կոնվենցիան կամ որն է Սորոսի գրասենյակի հասցեն։ Չեխիան էլ երեւի էլի պատահական է ընկել այս պատմության մեջ, ինչպես չեխական կազմակերպության կողմից նոյեմբերին Հայաստանում անցկացված հեղափոխականների դպրոցը ԱՊՀ պետությունների երիտասարդների համար»։ Ապա շեշտել է. «Հանրայինի երեկվա հաղորդման սկզբից համոզված էի, որ նպատակը մեկն է, բայց, որ վերջում նա նաեւ կնշի հետեւյալը, չէի պատկերացնի։ Մանավորապես. «Մեր ազգին հարիր չի» արտահայտությունը այլեւս ակտուալ եւ կենսունակ չի, եւ մեր ազգը ոչ մի ֆենոմենալ եւ արտասովոր գծերով չի տարբերվում»։

Մ. Հովսեփյանը չի հերքում, որ հայրենասիրական դաստիարակության եւ առհասարակ դաստիրակության պակասից կարող են նման դեպքեր գյուղերում հանդիպել, եւ դա կանխելու համար պետք է շարունակական բնույթի աշխատանք իրականացնել, ոչ թե հրապակային դարձնել, որ շատերի ականջին սովորական դառնա. «Եվ շատերն էլ մտածեն, որ եթե բոլորը ենթարկվել են, ուրեմն՝ ինձ հետել է նույնը եղել 4 տարեկանում, ես ուղղակի չեմ հիշում` դրանով իսկ արդարացնելով իր սեռական շեղվածությունը, ինչ նպատակ որ հենց հետապնդում են թե՛ Լուսին , թե՛ նրա ետեւում կանգնած կառույցները։ Ասում է. «Ես իմ ճանաչած ամենաանկախ լրագրողներից մեկն եմ», իսկ կարող է դու քո ճանաչած միա՞կ լրագրողն ես։ Չասեք, որ չկան իր ետեւում կառույցներ կամ անհատներ, մի՞թե հնարավոր է Հանրային հեռուստաընկերության Prime time-ին առանց հատուկ «հանձնարարականի» եթեր հրավիրել մի աղջկա, կամ առանց որեւէ աջակցության՝ ֆինանսական եւ ռեսուրսային, իրականացնել հսկայածավալ խմբակային աշխատանք, PR արշավ եւ այլն»։

Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը հավելում է. «38 ժամում նա հասցրել է 200-ից ավելի մարդու հետ շփվել հարցեր տալ, ճշտումներ անել, սղագրել, ինչպես նա է նշում, մի՞թե սա նախապես կազմակերպած եւ պլանավորած քայլ չէ՞, հարգելի՛ հայրենակիցներ։ Ուղղակի խնդրում եմ, մի՛ ենթարկվեք նման ինֆորմացիոն եւ հոգեբանական միտումնավոր բռնության»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=88394&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան