Անի Երանյանն անճանաչելի կերպարում
Արխիվ 16-20
Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:
Այսօր Անի Երանյանն իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում նա պարզապես անճանաչելի է։ Անին կարճ սանրվածքով է, աչքերը դիմահարդարման շնորհիվ առավել արտահայտիչ են դարձել։ Հրապարակմանը կից Անի Երանյանը ռուսերեն գրառում է կատարել․ «Երկար հիշիր աչքերս, որոնք սիրո ծովեր ու օվկիանոսներ են, եւ այն ամենն, ինչ մոռացել ենք միմյանց ասել, հնարավոր է, որ պարզապես չենք կարողացել...»։
Ավելի վաղ Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոստյում եւ տաբատ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին ակնոցը եւ խոշոր ականջօղերը։
Նա շնորհակալություն էր հայտնել դիմահարդարման ու լուսանկարի համար (@goar_muradyan) եւ գրել. «Շնորհակալ եմ ձեզ, իմ հետեւորդներ, որ կաք, սիրում եք ինձ եւ իհարկե շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պարզապես չեն սիրում ինձ, ցանկանում են կոտրել ինձ, բայց պարզապես… Պարտությո՞ւն։ Ոչ, ոչ, ոչ։ Ես չեմ հասկանում այդ բառի նշանակությունը։ Գրկում եմ բոլորին»։
https://iravunk.com/sim/?p=74535&l=am/