«Հայաստանի հարավային սահմաններում ցանկացած տեսակի ցնցում կարող է ահռելի հետեւանքներ ունենալ»
Արխիվ 16-20
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անակնկալ կերպով հայտարարեց նախ Սիրիայից եւ ապա Աֆղանստանից ամերիկյան զորուժի դուրս բերման մասին: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, որին համարում էին ԱՄՆ վարչակազմում նախագահ Դոնալդ Թրամփին զսպող վերջին անձը, հայտարարեց, թե մինչեւ փետրվարի վերջը վայր է դնելու իր լիազորությունները: Իսկ ԱՄՆ նախագահն արագացնելով վարչակազմից նրա հեռացման գործընթացն կիրակի օրը հայտարարեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի լիազորությունները հունվարի 1-ից կստանձնի Փաթրիք Շանահանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ մասնավորապես Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերումը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը համարվող Իրանին մատուցված ամենամեծ պարգեւն է լինելու ու քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե նման շռայլություն թույլ տալով թիկունք կդարձներ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը համարվող Իսրայելին, հետեւաբար այս ամբողջ գործընթացը հստակ նպատակ է հետապնդում: Նկատի առնելով վերջին օրերի զարգացումները տարածաշրջանի հարցերի շատ վերլուծաբաններ այն համոզմունքն են հայտնում, որ ամերիկյան զորուժին Սիրիայից ու Աֆղանստանից հեռացնելով՝ Թրամփն ու նրա թիմակիցները կենտրոնանում են Իրանի դեմ ռազմական գործողության վրա: Միեւնույն ժամանակ զգալով կանխահաս վտանգը, նախօրեին, իր 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Իրանի իսլամական հանրապետությունը Պարսից ծոցի ափերում հարձակողական բնույթի զորավարժություն իրականացրեց»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի հարավային սահմաններում ցանկացած տեսակի ցնցում կարող է ահռելի հետեւանքներ ունենալ. «Մասնավորապես այն պայմաններում, երբ խիստ կերպով խաթարված են ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը, Ադրբեջանը մասնավորապես Իրանի հարեւանության մեջ գտնվող նախիջեւանյան հատվածում աննախընթաց ակտիվություն է ցուցաբերում, իսկ ռուսական կողմից գազի գնի բարձրացման հետ կապված շշուկներ են լսվում»:
https://iravunk.com/sim/?p=74145&l=am/