Ո՞րն է լինելու կանադական ներդրումների գինը
Արխիվ 16-20
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀՀ եւ Կանադայի վարչապետներին գուլպաներ նվիրած դիզայներ Էդուարդ Քանքանյանի ինստագրամի էջից հրապարակել է վերոնշյալ նկարը որի վրա դիզայները գրել է. «Բոլորը ողջունելի են, Վաշինգտոն, եկեղեցի, ԼԳԲՏ»:
Հ. Այվազյանը հիշեցնում է եւ զգուշացնում. «Կանադայի վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում պղծեց Կանադան, օրենքով ամրագրելով տարբեր տեսակի պղծություններ, լինելով այդ պղծությունների ակտիվ գովազդողը եւ ջատագովը։ Նա հայտարարեց, որ Հայաստանում կարող է կանադական ներդրումներ արվեն։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում, ապա ո՞րն է լինելու այդ ներդրումների գինը։ Հայաստանում պղծությունների օրենքով ամրագրու՞մը»:
Հավելենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնի է ոչ միայն իր գունավոր նասկիներով, այլեւ «գունավոր» մտածողությամբ՝ ավելի ճիշտ, ծիածանագույն: Կանադայի վարչապետ Թրյուդոն դարձել է այդ երկրի կառավարության առաջին ղեկավարը, ով 2016 թվականին մասնակցել է Տորոնտոյում անցկացված տարեկան գեյ-շթերքին Նա միասին քայլել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորի եւ Օնտարիոյի նահանգապետ Քեթլին Ուինիի հետ լեսբուհիների նախաձեռնությամբ բացված շքերթին:
https://iravunk.com/sim/?p=68957&l=am/