«Երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ». Կարեն Գյուրջյանը հայր է դարձել

Արխիվ 16-20

Ոճաբան ԿԱՐԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ «Իրավունքի» նախորդ հարցազրույցը նրա հարսանեկան արարողության մասին էր: Եվ մեր այն հարցին, թե հաջորդ հարցազրույցը կլինի՞ առաջնեկի ծնունդի մասին, նա կարճ պատասխան էր տվել. «Փշաքաղվեցի… Տա Աստված»:  Իսկ Աստված տվել է եւ թեպետ սոցցանցում հայտնի ոճաբանը խորհրդավոր լռություն է պահպանում, բայց մեզ հաջողվեց պարզել, որ Կարեն Գյուրջյանը եւ Սվետան համալրել են երջանիկ ծնողների շարքը:

Փոքրիկի ծննդյան մանրամասների եւ Կ. Գյուրջյանի նոր կարգավիճակի մասին էլ զրուցեցինք հենց նորաթուխ հայրիկի հետ:

- Փոքրիկը ծնվեց մայիսի 11-ին, անունը Մեգգի է: Ինչու Մեգգի, որովհետեւ միշտ շատ սիրել եմ այդ անունը եւ հետո քանի որ իմ սիրած մուլտֆիլմի` Սիմսոնների փոքրիկի անունը Մեգգի էր, ուղղակի, այս որոշումը բեկման ենթակա չէր:

- Կարեն, ինչո՞ւ այս կարեւոր լուրը թաքցրեցիք ֆեյսբուքյան ընկերներից:

- Ճիշտն ասած, թաքցնելու միտք չի եղել, ուղղակի, ծանրաբեռնված լինելու պատճառով ստացվեց այդպես:

- Հայրիկի դերին հե՞շտ համակերպվեցիք:

- Չհաշված փյելսթեյշնից հրաժարվելը, լարված ու անքուն գիշերները, ամեն ինչ անչափ հաճելի է ու հեշտ:

- Շա՞տ բան է փոխվել Կարեն Գյուրջյանի կյանքում՝ փոքրիկի ծնունդից հետո:

- Այո, երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ:

- Հայ ծնողները յուրահատուկ են, որովհետեւ փոքրիկի ծննդյան օրվանից սկսած արդեն սկսում են մտածել նրա ապագայի, մասնագիտության, ամուսնության մասին: Դուք ե՞ւս բացառություն չեք:

- Ամուսնության անուն չտա՛ք, իսկ ապագան ու մասնագիտությունը նա կորոշի, մենք ուղղակի, կօգնենք կողմնորոշվել եւ հասնել նպատակին:

- Ձեր ընտանիքում աղջիկները սկսում են գերակշռել, պատրա՞ստ եք միայնակ դիմակայել նրանց բոլոր քմահաճույքներին, թե՞ կամաց-կամաց մտածում եք որդի ունենալու մասին:

- Քմահաճույքների դիմակայել պատրաստ եմ, մեծ սիրով, իսկ որդու վերաբերյալ թող լինի Աստծո կամքը:

- Մեր հարցազրույցները բավական հատկանշանական են՝ զրուցել ենք Ձեր նշանադրության մասին, ապա պսակադրության, հիմա էլ առաջնեկի: Մեկ տարի անց՝ ի՞նչ անձնական կամ ստեղծագործական նորությունների սպասենք:

- Այդ մեկը չեմ կարող ասել, տեսնենք:

Իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ շնորհավորել Կարեն Գյուրջյանին եւ Սվետային փոքրիկի ծննդյան առթիվ, մաղթել Մեգգիին անհոգ մանկություն ու անսահման երջանկություն: Իսկ նրա ծնողներին ցանկանալ, որ մուլտֆիլմի հայտնի հերոսի` Հոմեր Սիմսոնի պես Մեգգիին պարգեւեն քույր եւ եղբայր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=62473&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան