«Սա քաղաքական միամտության հետեւանք է». Երջանիկ Աբգարյան
Արխիվ 16-20
«Չէ, այդպես չի լինում`գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ գնում ես Բրյուսել ու հիասթափված վերադառնում: Սա քաղաքական միամտության հետեւանք է: Այնինչ, եթե արտասահմանյան պաշտոնական որեւէ այցելություն ես կատարում, պետք է գրպանումդ սեփական մի քանի օրակարգեր ունենաս: Իսկ ՆԱՏՕ-ի կարգի գագաթնաժողովին՝ առավել եւս: Իսկ այդպես ձեռքերդ թափ տալով ոչինչ չես ստանա, որովհետեւ ոչինչ չես տալիս, կամ տվածդ, ասենք՝ Աֆղանստան ուղարկվող խաղաղապահների թվի ավելացումը, այն էլ առկա նախապայմանի հիմքի վրա, այն արժեքը չէ, որը փոխհատուցում է ենթադրում», - անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրույսելյան այցին` գրում է Գերագույն խորհրդի պատգամավոր, արեւելագետ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆՆ ու հարց ուղղում. «Ի՞նչ ես դու ուզում Արեւմուտքից: Դու փող ես ուզում ժողովրդի ու քո փայլուն եւ անօրինակ հեղափոխության դիմաց: Բայց դու պետք է հասկանաս, որ դա քո ժողովրդի եւ քո հեղափոխությունն է, որը բխում էր հենց քո ժողովրդի կարիքից եւ որ դա քաղաքական առեւտրի ապրանք չի կարող լինել որեւէ արտաքին ակնկալիքի համար, հատկապես, եթե Արեւմուտքը այդ հեղափոխության արտաքին կողմնորոշիչներում որեւէ նշանակալից փոփոխություն չի նկատում: Այո, Արեւմուտքը թավշյա հեղափոխության համար կարող է քեզ դիմավորել լայնաժպիտ, հիացական ճիչեր արձակել, բայց ոչ ավելին: Նամանավանդ, երբ Բրյուսելում քո հայտարությունների կարեւորագույն որոշակի թեզեր առաջնահերթորեն հասցեագրված էին Պուտինին»:
https://iravunk.com/sim/?p=62330&l=am/