Էստոնիան «Եվրատեսիլում» կարող է ներկայացնել հայազգի մասնակից (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Պարզվում է` Էստոնիայում եւս եվրատեսիլյան աժիոտաժի մեջ են, նրանք եւս «Եվրատեսիլ 2018»-ի իրենց մասնակցին ընտրելու են «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի միջոցով` միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությամբ: Իսկ այս պահին կիսաեզրափակիչ փուլ անցած ընդամենը 20 մասնակցից ընտրվել են 10 լավագույնը եւ կպայքարեն, որպեսզի նրանցից մեկը հայտնվի Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ի բեմում: Այս ամենը հատկապես ուշագրավ է մեզ համար, որովհետեւ էստոնական «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի լավագույն տասնյակում է մեր հայրենակից Ստեֆան Հայրապետյանը, ով Էստոնիայում առավել հայտնի է ՍՏԵՖԱՆ ՋԵՆ բեմական անունով: «Իրավունքն» առիթ ունեցավ կապ հաստատելու եւ բացառիկ զրույց ունենալու նրա հետ:

- Ստեֆան, ինչո՞ւ որոշեցիք հենց Էստոնիայի դրոշի ներքո հանդես գալ «Եվրատեսիլում»:

- Էստոնիայում եմ ծնվել ու արդեն 20 տարի է այստեղ եմ ապրում, բայց ամեն ամառ Հայաստան եմ գալիս: Եթե ես ներկայացնեմ Էստոնիան «Եվրատեսիլում», ուրախ կլինեմ ու հայերի պատիվն այստեղ բարձր կպահեմ:

- Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական խմբի մասին:

- Ես ու իմ լավ ընկերը` Հանս Նոորմեթսը, իրար հետ ստեղծել ենք «Vaje» խումբը, արդեն ունենք շատ նոր երգեր, որոնց շրջանակում համագործակցել ենք Դանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Անգլիայի նույնիսկ Քենիայի պրոդյուսերների ու երգիչների հետ:

- Անդրադառնանք Ձեր եվրատեսիլյան ելույթին. ի՞նչ շոու եք նախապատրաստել:

- Ներկայացնում ենք «Լաուրա, քայլիր ինձ հետ» երգը: Իսկ շոուն արդեն մեր խորեգրաֆ` Էգերթ-Շորեն Նոմմը, մտածում է, թե ինչ կարող ենք անել մեծ բեմի վրա:

- Իսկ հետեւե՞լ եք հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին եւ ո՞ւմ էիք համարում Ձեզ մրցակից:

- Ցավոք, ժամանակ չի եղել հայաստանյան մասնակիցների երգերը լսելու, նրանցից ոչ մեկի երգը չգիտեմ, բայց Էստոնիայի լավագույն տասնյակում կան մի քանի լավ երգեր, որոնցից մեկն, ըստ իս, մերն է, մյուսը` Էլինա Նեչայեւայի «La forza» երգը:

- Ամեն դեպքում, Հայաստանը ներկայացնող մասնակցին կհամարե՞ք Ձեզ մրցակից, թե` ոչ:

- Ինձ համար «Եվրատեսիլը» մրցակցություն չէ, այն ավելի շատ համարում եմ մեծ համերգ, որտեղ դու ունես հնարավորություն քեզ ցույց տալ:

- «Եվրատեսիլը» հաճախ են քննադատում` ասելով, որ այն քաղաքականացված է, արժեզրկված է, ծախված է: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս մրցույթին:

- «Եվրատեսիլում» երբեք չգիտես, թե այս անգամ ինչ կարող է լինել: Ուրեմն` պետք է շատ լավ երգես, որ ոչ ոք չկարողանա քննադատել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=51491&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան