Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարական է տվել
Արխիվ 16-20
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարական է տվել, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Ես չեմ վախենում անվստահության քվեից կամ պաշտոնանկությունից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով հեռուստատեսային ուղերձով և նշելով, որ պաշտոնից իրեն հեռացնելու հարցը պետք է լուծի խորհրդարանը: Սակայն 30 րոպեանոց ելույթի վերջում նա ասել է, որ որոշել է «անհապաղ» հեռանալ նախագահի պաշտոնից:Նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Սիրիլ Ռամաֆոսան:
Երկրի ղեկավարությունը մեղադրվում էր պետական գույքը յուրացնելու համար: Զուման հերքում է իր մեղքը՝ պնդելով, որ բոլոր գործարքները վերահսկել են կառավարական հատուկ ծառայությունները:
75-ամյա Ջեյկոբ Զուման ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից ի վեր:
https://iravunk.com/sim/?p=50521&l=am/