Հարավաֆրիկյան Հանրապետությունում մոտ 200 մարդ է տուժել գնացքների վթարից
Արխիվ 16-20
Ջերմիսթոն բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ խոշորագույն քաղաքից ոչ հեռու, այսօր երկու մարդատար գնացքներ են բախվել, հայտնել է eNCA հեռուստաալիքը:
Աղբյուրի համաձայն՝ վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ:
Բժիշկները պատահարի վայրում օգնություն են ցուցաբերում տուժածներին:
«Times» հարավաֆրիկյան թերթի տվյալների համաձայն, երկաթուղային շարժակազմերից մեկն անշարժ էր՝ սպասելով ճանապարհը շարունակելու թույլտվության, երբ հետևից նրան հարվածել է մեկ այլ գնացք:
https://iravunk.com/sim/?p=47772&l=am/