«Մանկական Եվրատեսիլում» հաղթեց ՌԴ մասնակիցը, որը Նադեժդա Սարգսյանի սանն է

Արխիվ 16-20

Կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթը, որտեղ ինչպես միշտ կրկնեցինք նախկին սխալները եւ ազգային ժյուրին իր բարձր միավորները տվեց հենց մեր մրցակիցներին: Իսկ օնլայն քվեարկության հարցում թերացանք, մինչդեռ այս անգամ մեր մասնակցի օգտին քվերակելու հնարավորություն ունեինք: Չնայած քվեարկության համար նախատեսված կայքն էլ չարդարացրեց իրեն եւ տեխնիկական խնդիրներ ստեղծվեցին: Ինչեւէ, պարզվեց, որ Հայաստանի ամենամեծ բարեկամը Կիպրոսն է, որից էլ մենք ստացանք միակ 12 միավորը, իսկ 10-ական միավորներ Հայաստանին բաշխեցին Ռուսաստանը, Լեհաստանը, Ալբանիան, Ուկրաինան: Արդյունքում Հայաստանը ներկայացնող փոքրիկ ՄԻՇԱՆ իր «Բումերանգ» երգով հայտնվեց 6-րդ հորիզոնականում: Բայց արի ու տես, որ Եվրամիության ոխերիմ թշնամի Ռուսաստանը դարձավ մրցույթի հաղթող, նրան հաջորդեցին Վրաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Մալթան, ապա նոր Հայաստանը: Ի դեպ, որքան էլ ասում են, թե մրցույթը քաղաքականացված չէ, բայց բավական ուշագրավ էր այն, որ մանկական մրցույթի միջոցով հալվեց սառույցը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Վերջիններս միմյանց պարգեւեցին իրենց ամենաբարձր միավորները:

Եվ, իհարկե, չմոռանանք նշել, որ Ռուսաստանի հաղթանակի հարցում Հայաստանը բավական մեծ ներդրում ունի, քանի որ ՌԴ-ն ներկայացնող ՊՈԼԻՆԱ ԲՈԳՈՒՍԵՎԻՉԸ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ սանն է: Պոլինայի մասին դեռեւս շաբաթներ առաջ «Իրավունքը» զրուցել էր Ն. Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել էր. «Գիտե՞ք ինչ պատիվ ու հարգանք է դա, սիրում եմ իմ երեխաներին, որ գլուխները բարձր են վերադառնում` հաղթանակած: Պալինայի հետ արդեն 4 տարի է աշխատում եմ, ու տարբեր մրցույթներից հաղթանակով է վերադարձել Ռուսաստան: Օրինակ, անցյալ տարի Սան Ռեմո մրցույթում առաջին մրցանակի արժանացավ: Իսկ այս տարի որոշեցինք` ի վերջո մասնակցել «Մանկական Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլին, քանի որ Պալինան արդեն շատ լավ անուն ունի Իգոր Կրուտոյի մոտ: Այդպես, մի քանի հեղինակներից երգեր ստացանք, եւ ընտրվեց հենց «Թեւեր» երգը, ու սկսեցինք պարապել: Ինչեւէ, ռուսաստանյան փուլը հաղթահարված է` Պալինան է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ»: Հաղթանակից անմիջապես հետո Պալինան զանգահարեց ու բղավեց. «Նադյա, ես հաղթել եմ...», Ցավալի է, որ այսքան հեռավորության վրա չեմ կարող գրկել, համբուրել: Գիտե՞ք ինչն ինձ ուրախացրեց, որ ասացի` եւ ի՞նչ Պալինա, գնում ես Թբիլիսի՞, ասաց` ես չեմ գնում, դու ես գնում: Ուզում է ասել` դա քո շնորհքն է, Նադյա: Այսինքն` երեխաները նույնիսկ շնորհակալ լինելն են հասկանում, գնահատելն են հասկանում, իհարկե, երեխա կա, որ դա էլ չի հասկանում, ինչը գալիս է ծնողներից: Պալինան երբ եկավ ինձ մոտ, մի օկտավա ձայն չուներ, ռուսական չիստուշկայի պես երգեր էր երգում: Իհարկե, ամբողջական տեսնելով նրա տվյալները` արտաքինը, ներքինը, երաժշտականությունը, փոխեց նրա ամբողջական վիճակը, սկսեց երգել տարբեր ժանրերում, նույնիսկ ջազ` Էլլա Ֆիցջերալդ էր երգում, Արետա Ֆրենկլին: Նա Արետա Ֆրենկլինի «Փինկ» երգով հաղթեց ռուսաստանյան «Գոլոս» նախագծում, Սան Ռեմոյում, «Մանկական Նոր ալիքում»: Պալինան  իմ աշակերտուհիներից միակն է, որին Սերգեյ Ժրիլինը` «Գոլոս» նախագծի նվագախմբի ղեկավարը ընդունեց իր մոտ մեներգչուհի, եւ արդեն քանի տարի նվագախմբի հետ մեկնում է հյուրախաղերի` տարբեր քաղաքներ: Նա նույնիսկ մեծերի «Գոլոս» նախագծից չի վերցրել իր նվագախումբ, բայց փայփայում է Պալինային, որովհետեւ տեսնում է ինչ աշխատանք է տարված, եւ ինչ շնորհալի երեխա է,նա իմ հպարտությունն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=44816&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան