«Сегодня вечером» հաղորդումը Մալախովի փոխարեն կվարեն Մաքսիմ Գալկինն ու Յուլյա Մենշովան. լրատվամիջոցներ
Արխիվ 16-20
ՌԴ էստրադային արտիստ, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինը և դերասանուհի, հաղորդավարուհի Յուլյա Մենշովան Անդրեյ Մալախովի փոխարեն կվարեն ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Այսօր երեկոյան» հաղորդումը, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով հեռուստաալիքին մոտ աղբյուրի:
Ավելի վաղ Մենշովան նույն ալիքի եթերում վարում էր մեկ այլ հաղորդում՝ «Միայնակ բոլորի հետ», որը սակայն, փակվեց: Իր իսկ խոսքով՝ իր սեփական նախաձեռնությամբ: Առաջին ալիքից հայտնել էին, որ մշակում են Մենշովայի մասնակցությամբ մի քանի նախագիծ:
Գալկինն Առաջին ալիք է վերադարձել 2015թ.-ին՝ շուրջ 5 տարի «Россия 1» հեռուստաալիքում աշխատելուց հետո: Վերջինս այժմ Առաջին ալիքի եթերում վարում է «Բոլորից լավագույնը» մանկական ծրագիրը:
Իսկ ահա Առաջին ալիքը լքած Մալախովն աշխատում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում: Նա այժմ վարում է «Россия 1»-ով հեռարձակվող «Ուղիղ եթեր» հաղորդումը:
https://iravunk.com/sim/?p=38210&l=am/