Վրաստանը պատրաստ է ցանկացած երկրից պահանջելու Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը. Տեա Ցուլուկիանի
Արխիվ 16-20
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած երկրից պահանջելու Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը: Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները:
«Եթե դա Ուկրաինան լինի, ապա մեզ մոտ ընթացակարգերն ավարտված են: Դեռևս 2014-15թթ-ին ունեցած մեր ապացույցները արդեն փոխանցվել են ուկրաինական կողմին։ Եթե նախկին նախագահը որոշի մնալ այլ երկրներում, մեզ հարկավոր կլինեն այդ երկրների հետ իրավական խորհրդակցություններ անցկացնել»,- ասել է Ցուլուկիանին:
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը 2 անգամ պաշտոնական հարցում է ուղարկել Ուկրաինային Սաակաշվիլիին արտահանձնելու մասին, սակայն երկու անգամն էլ պաշտոնական մերժում է ստացել։
https://iravunk.com/sim/?p=36190&l=am/