Զարիֆի ձիով քայլը

Արխիվ 16-20

Իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով`Իրանի դեմ կազմակերպված վերջին ահաբեկչական գործողությունների հիմնական նպատակներից մեկն էլ Իրանի զսպման փորձն էր.«Տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերը հասկացել էին, որ Իրանը, դանդաղ, բայց հաստատուն ու հարաճուն կերպով իր ներկայությունն ու ազդեցությունն է ապահովում  տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում՝ Թուրքիայից մինչեւ Հինդոս, Ճորա Պահակից մինչեւ Աֆրիկա ընկած տարածքններում»,-ասում է իրանագետը եւ ընդգծում, որ Իրանը տարբեր ձեւաչափերով «ներկա» է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Թուրքիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Տաջիկստանում, Ադրբեջանական Հանրապետությունում եւ Պարսիծ ծոցի արաբական միապետություններում։

«Այն, որ Իրանը տարածաշրջանային գերտերություն է, երեւի թե հասկանում են բոլորը,  վերջին ահաբեկչական գործողությունները միտված էին հենց այդ օբյեկտիվ իրականության փոխելուն։ Սակայն այն, որ Իրանը փորձում է իր ներկայությունը ապահովել Հին Աշխարհամասում, հավանաբար անակնկալ է բոլորի համար, մանավանդ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ, ըստ Արեւմտյան վելուծաբանների, «Իրանի համար ծանր օրեր են»։ Այսպես, ԻԻՀ ԱԳ նախարար Մ․Ջ․ Զարիֆը, Օսլոյում հանդիպելով Բոսնիայի եւ Հերցեգովինայի ԱԳ նախարար Ի․ Ցրնադակի հետ, կարեւորել է Իրանի եւ Բոսնիայի, մեղմ ասած, շատ ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է համագործակցել Բոսնիայի հետ՝ վերջինիս անվտանգությունը եւ կայունությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,-շեշտում է Ահարոն Վարդանյանը։

Ըստ նրա, եթե ստացվի այնպես, որ Բոսնիան էլ իր պատրաստակամությունը հայտնի եւ համաձայնվի ընդունել Իրանի կողմից մեկնված անվտանգություն եւ կայություն երաշխավորող ձեռքը, ապա Իրանի կողմից հետաքրքիր խաղարկված պարտիա կլինի․«Այն պահին, երբ Արեւմուտքն իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանային զինվորների խաղարկմամբ փորձում է Իրանին պատային վիճակ հայտարարել, Իրանը, բոլորի համար անսպասելի, ձիով քայլ է կատարում՝ շախ հայտարարելով Արեւուտքին: Եվ եթե փորձենք շախմատային իրավիճակից անցում կատարել համերգայինի, ապա Իրանը, փաստորեն իր ձեռքն է փորձում վերցնել Մերձավորարեւելյան գործընթացների դիրիժորությունը, եւ հայտարարում «մենահամերգ Եվրոպայում» ծրագրի մեկնարկը»։

 

https://iravunk.com/sim/?p=32299&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան