Հայտնաբերվել են Մյանմայում ռադարներից անհետացած ռազմական օդանավի բեկորները
Արխիվ 16-20
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մյանմայում ռադարներից Մյեիկից դեպի Յանգոն քաղաք թռիչք իրականացնող ռազմական ինքնաթիռ է անհետացել։
France Presse-ի փոխանցմամբ` ծովում հայտնաբերվել են ռադարներից կորած ռազմական օդանավի բեկորները:
Ինքնաթիռում եղել է առնվազն 116 մարդ` 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:
«Ինքնաթիռի հետ կապը կորել է ժամը 13:35-ին, երբ այն գտնվել է Դավեյ քաղաքից 20 մղոն հեռավորության վրա»,- հայտնել է բանակի հրամանատարը: Նշվում է, որ ուղևորները եղել են հիմնականում զինվորականների ընտանիքի անդամները:
https://iravunk.com/sim/?p=31751&l=am/