Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան

Ներքաղաքական

Ուղիղ եթերում քաղակտիվիստ ծեծող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Տիգրան Տեր-Մարգարյանի անվան շուրջ ծավալված քննարկումները շարունակում են թեժ պահել քաղաքական օրակարգը՝ դառնալով ոչ միայն հրապարակային բանավեճերի թեմա, այլ նաեւ խորքային քաղաքական վերլուծությունների առարկա։ Թեման լայն արձագանք է գտել ինչպես մեդիա դաշտում, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերում՝ առաջ բերելով տարաբնույթ մեկնաբանություններ։ Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամ, համանուն կուսակցության ղեկավար ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

«ԲԱՎԱԿԱ՛Ն Է ԲԱՌԵՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՎ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ»

Ի՞նչ կասեք այն մասին, որ Նոր Նորքի թաղապետը մի խումբ անձանց հետ քաղակտիվիստ է ծեծում ու անգամ պաշտոնանկ չի արվում: «Հանրապետություն» կուսակցությունից էլ, կարծես, «սպառնում են», որ եթե վերջինիս ազատեն պաշտոնից՝ բոլորով դուրս կգան:

Ես անձամբ չեմ կիսում այն համոզմունքը, թե իրենք՝ իշխող կոալիցիայի անդամները, չեն միավորվել պաշտոնների համար։ Նման հայտարարությունները, կարծում եմ, ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը։ Օրինակ` Արամ Սարգսյանն անգամ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նույնիսկ եթե կոալիցիոն ուժերը հրաժարվեն պաշտոններից, դա չի նշանակում, որ կոալիցիան կքանդվի։ Սակայն, անկեղծ ասած, ես այդ մտքին այնքան էլ չեմ հավատում։ Եթե իրոք պաշտոնների պահպանման մեջ հետաքրքրված չեն, թող պարզապես հեռանան։

Եթե նրանց նպատակը նախկին իշխանությունների վերադարձը կանխելն է, ՔՊ-ին աջակցելը կամ կոալիցիայի կայունության պահպանումը, ապա թող ձեռնարկեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ նպատակներին հասնելու համար։ Սակայն ամեն ինչից անկախ՝ տվյալ թաղապետը պետք է ազատվի իր պաշտոնից։ Եվ եթե այդ որոշման մեջ ներառվում է նաեւ այլ թաղապետերի փոփոխությունը, ապա թող այդ քայլն էլ արվի։ Մեկի սխալը մյուսի միջոցով արդարացնելը, իմ կարծիքով, բացարձակ անընդունելի է։

Կրկնում եմ՝ մենք գործ ունենք երկու առանձին խնդրի հետ։ Թող որեւէ մեկը չփորձի դրանք խառնել։ Նրանց հիմնական նպատակը, ըստ էության, իշխանությունը պահելն է եւ արտահերթ ընտրություններից խուսափելը։ Բայց դա որեւէ կերպ կապված չէ տվյալ թաղապետի վարքագծի կամ պաշտոնավարման հետ։ Հնարավոր էր շարունակել աշխատել նրա հետ, եթե նա ի վիճակի լիներ ադեկվատ վարք ցուցաբերել։ Իսկ այն պնդումները, թե նրա դեմ պլանավորված գործողություն է իրականացվել Ռուսաստանի կողմից՝ պարզապես հեքիաթ են։ Դրանց ոչ ոք լրջորեն չընդունեց։

Իսկ եթե անգամ որոշ սադրանքներ եղել են, ապա պարզ է մի բան՝ թաղապետը պարզապես չի կարողացել իրավիճակին համապատասխան արձագանքել։ Բացի դրանից, տվյալ թաղապետարանը միանշանակ ամենաանարդյունավետներից չէ՝ ինչպես իր աշխատանքային կատարողականով, այնպես էլ կառուցվածքով։ Ես անձամբ մի քանի անգամ բարձրացրել եմ այդ խնդիրը եւ նույնիսկ փորձել եմ քննարկումների միջոցով լուծումներ գտնել, սակայն դա մնում է ամենաքիչ ժողովրդավարություն ունեցող կառույցներից մեկը։

Այստեղ կարեւոր է հասկանալ, որ նույնիսկ եթե կան սադրանքի տարրեր, կամ անկախ այն հանգամանքից՝ ով է սկսել այդ իրավիճակը, միեւնույնն է, երբ պաշտոնյա ես, պատասխանատվություն ես կրում իրավիճակին համարժեք արձագանքելու համար։ Դա Ռուսաստանի Դաշնության կամ Պուտինի խնդիրը չէ՝ դա մեր ներքին կառավարման, մեր պետության խնդիրն է։

Եվ եթե իրենք իրապես պատասխանատու քաղաքական ուժ են, որը շահագրգռված է կոալիցիայի պահպանմամբ ու բռնության դատապարտմամբ, ապա պետք է ցուցաբերեն կոնկրետ քայլեր։ Բավակա՛ն է բառերով դատապարտել բռնությունը՝ գործով պետք է անել։ Այս պարագայում ամենապարզ լուծումը կլինի՝ փոխարինել այդ թաղապետին մեկ այլ պարկեշտ ու պատասխանատու անձով՝ ՀՀ քաղաքացու, ով կկարողանա արժանավայել կերպով կատարել իր պարտականությունները։

«ՍԱ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԱՍԻՆ»

Այն, որ նման վարքագիծ ունեցող թաղապետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, արդյո՞ք կարելի է ասել, որ իշխանությունը բռնություն է խրախուսում:

Թեեւ տվյալ հարցի շուրջ միանշանակ դիրքորոշում արտահայտելը դժվար է, այնուամենայնիվ, ես հակված եմ կարծելու, որ նման տեսակի գործողությունները՝ հատկապես, երբ ուղեկցվում են ուժի կիրառմամբ, ոչ միայն անընդունելի են, այլեւ խստորեն դատապարտելի։ Անձամբ ինձ համար այն գործողությունները, որոնց դիմեցին ակտիվիստներն ու տվյալ ավագանու անդամը, բարոյական տեսանկյունից ընդունելի չեն։ Եթե ես ինքս հայտնվեի նման իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կընտրեի այլ կերպ արձագանքել։ Հենց այս պատճառով էլ չեմ կարող ամբողջությամբ սատարել նրանց վարքագծին կամ արդարացնել նրանց քայլերը։

Սակայն այս հանգամանքը երկրորդական է համընդհանուր խնդրի համեմատ։ Ամենակարեւոր հարցն այն է, որ տվյալ պաշտոնյան բռնություն է գործադրել եւ փորձել է դա ներկայացնել որպես ինքնապաշտպանության անհրաժեշտություն։ Իմ կարծիքով՝ սա լրջորեն անհամատեղելի է նրա դիրքի եւ հանրային պատասխանատվության հետ։ Այդ մարդիկ, ում դեմ ուղղված էր ուժը, ոչ իրավապահներ էին, ոչ էլ որեւէ հատուկ կարգավիճակ ունեցող անձինք։ Նրանք հասարակության ներկայացուցիչներ էին՝ այն նույն հանրության, որն ընտրել է այդ պաշտոնյային եւ վստահել է նրան՝ իբրեւ համայնքի առաջնորդ։

Եվ սա հենց այն է, ինչն ամենից շատ է մտահոգում. երբ քաղաքապետի պես բարձր պաշտոն ունեցող անձը ոչ միայն չի զղջում բռնության համար, այլ բացեիբաց հայտարարում է, թե «ճիշտ է արել», սա խոսում է պատասխանատվության բացակայության եւ իշխանության չարաշահման մասին։ Այդպիսի վերաբերմունքը փաստացի մերժում է թե՛ իրավական պետության սկզբունքները, թե՛ պաշտոնյայի բարոյական վարքագծի պահանջները։

Հաշվի առնելով, որ նման պաշտոնյաները ղեկավարում են համայնքներ եւ իրենց դիրքի միջոցով ազդում են հանրային կարծիքի ձեւավորման վրա, նրանց յուրաքանչյուր քայլ, խոսք կամ արարք պետք է լինեն մտածված, հավասարակշռված ու օրինակելի։ Երբ փոխարենը նրանք դառնում են բռնության կրողներ եւ դրանով հանդերձ նաեւ իրենց արդար են զգում, ապա պետք է ենթարկվեն հստակ եւ համարժեք պատասխանատվության՝ ինչպես իրավական, այնպես էլ հանրային հարթակներում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում