Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամները, ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին:
Շարժման անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ:
ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը:
https://iravunk.com/sim/?p=312563&l=am/