ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑ

Վերլուծություն

­Հե­տաք­րքիր տե­ղե­կութ­յուն փո­խան­ցեց ուկ­րաի­նա­կան դեռ խե­լա­միտ եւ միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կը: Ըստ այդմ. «Զե­լենս­կու գրա­սեն­յա­կի եւ բ­րի­տա­նա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հիմ­նա­կան խնդիրն է խա­փա­նել Թ­րամ­փի եւ Պու­տի­նի միջեւ գա­գաթ­ա­ժո­ղո­վը, ո­րը ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում են ԱՄՆ-ն եւ Ռու­սաս­տա­նը։ Բան­կո­վան գի­տակ­ցում է Արեւ­մուտ­քում հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մո­դե­լի փո­փո­խութ­յան եւ հա­կաուկ­րաի­նա­կան հա­յացք­նե­րի ա­ճի հետ­եւան­քով ա­ռա­ջա­ցած խնդիր­նե­րը, եւ Թ­րամ­փի ու Պու­տի­նի միջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը միայն կամ­րապն­դեն այդ մի­տում­նե­րը»:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ ՉԷ

­Միան­գա­մայն խել­քին մոտ են­թադ­րութ­յուն է: Ա­ռա­վել եւս, որ ա­մենե­ւին էլ ա­ռա­ջին ան­գա­մը չէ, որ խոս­վում է այն մա­սին, թե բրի­տա­նա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յու­նը, նաեւ ուկ­րաի­նա­ցի­նե­րի ա­մե­նաակ­տիվ օգ­նութ­յամբ, ա­մեն քայ­լի պատ­րաստ են՝ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հան­դի­պու­մը ձա­խո­ղե­լու հա­մար: Ա­վե­լին, նույ­նիսկ կա տպա­վո­րութ­յուն, որ այդ հար­ցում ա­ռա­ջըն­թաց ու­նեն: Ել­նե­լով այն բա­նից, որ նախ՝ գո­նե տե­սա­նե­լի հար­թա­կում ռուս-ա­մե­րիկ­յան սկզբնա­կան բա­նակ­ցա­յին ակ­տի­վութ­յունն այդ­քան էլ չի նկատ­վում: Եվ գու­մա­րած դրան, Թ­րամ­փը պար­բե­րա­բար կոշտ հա­կա­ռու­սա­կան տո­նի է անց­նում՝ ան­գամ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րով սպառ­նա­լով: Կան նաեւ այդ մա­սին ակ­նար­կող փաս­տեր: Նախ, ա­մե­րիկ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­մե­նա­վե­րին է­շե­լոն­նե­րից ե­կած հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, թե՝ Վա­շինգ­տո­նը պատ­րաստ­վում է թող­նել ուկ­րաի­նա­կան խնդրի հետ կապ­ված միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը: Նաեւ, որ Թ­րամ­փի վար­չա­կազմն ար­տո­նեց Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի նոր խմբա­քա­նա­կի հատ­կա­ցու­մը: Ճիշտ է, փոքր խմբա­քա­նա­կի եւ կո­մեր­ցիոն հի­մունք­նե­րով, բայց փաս­տը մնում է փաստ՝ ա­ռա­ջին ան­գամ ար­տո­նեց:

Այս ա­մե­նից, ի­հար­կե, կա­րող է տպա­վո­րութ­յուն ա­ռա­ջա­նալ, որ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յով ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թացն այդ­քան էլ հա­ջող ըն­թաց­քի մեջ չէ: Ա­րեւմտ­յան ո­րո­շա­կի լի­բե­րալ աղբ­յուր­ներ դրա բա­ցատ­րութ­յուն­ներն էլ ու­նեն. Թ­րամ­փը պա­հան­ջում է պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել ներ­կա ճա­կա­տա­յին գծով եւ այդ դիր­քե­րից բա­նակ­ցել, իսկ Պու­տի­նը ցան­կա­նում է ստա­նալ այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք պաշ­տո­նա­պես նե­րառ­ված են ՌԴ Սահ­մա­նադ­րութ­յան մեջ, որ­պես ռու­սա­կան տա­րածք­ներ (Ղ­րի­մը եւ չորս ուկ­րաի­նա­կան եր­բեմ­նի մար­զերն ամ­բող­ջութ­յամբ), եւ ե­թե հա­մա­ձայ­նութ­յուն չլի­նի, ա­պա Թ­րամ­փը կա­րող է վե­րա­դառ­նալ բայ­դեն­յան եր­բեմ­նի կուր­սին: Սա­կայն այդ տպա­վո­րութ­յունն ի­րա­տե­սա­կան կլի­ներ, ե­թե ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րում Ուկ­րաի­նան լի­ներ միակ կամ գո­նե՝ թիվ 1 խնդի­րը: Բայց դա այդ­պես չէ, էլ չա­սած, որ Թ­րամ­փի հա­մար, խո­շոր հաշ­վով, գործ­նա­կա­նում էա­կան չէ, թե ա­պա­գա ռուս-ուկ­րաի­նա­կան սահ­մա­նը կանց­նի ՌԴ-ին ան­ցած չորս մար­զե­րի նախ­կին վար­չա­կան սահ­ման­նե­րո՞վ, թե մի քա­նի կլիո­մետր այս կամ այն կողմ: Ա­վե­լին, դա նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար էա­կան չէ, ո­րի ան­ծայր տա­րածք­նե­րի մեջ այդ մի քա­նի կի­լո­մետ­րը չի էլ նշմար­վում: Այ­սինքն, ե­թե Լոն­դոնն ու Կիե­ւը հենց այդ մի քա­նի կի­լո­մետ­րի հիմ­քով են ցան­կա­նում ձա­խո­ղել Պու­տին-Թ­րամփ սպաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վը, ա­պա դա ան­լուրջ կլի­ներ:

­Բայց նաեւ կրկնենք. ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի պա­սի­վութ­յուն ի­րոք նկատ­վում է: Ա­վե­լին, կա­յին ռեալ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այդ գա­գա­թա­ժո­ղո­վը կա­րող է տե­ղի ու­նե­նալ մա­յի­սի կե­սե­րին՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք Թ­րամ­փի այ­ցին զու­գա­հեռ, մինչ­դեռ օ­րերս Թ­րամ­փը քիչ հա­վա­նա­կան հա­մա­րեց դա: Եվ ե­թե այս նոր, չա­սենք ի­րա­վի­ճա­կի, այլ՝ մթնո­լոր­տի պատ­ճա­ռը հի­շա­տակ­ված մի քա­նի կի­լո­մետ­րը չէ, ու­րեմն ի՞նչն է: Եվ սա հռե­տո­րա­կան հար­ցում չէ, հաշ­վի առ­նե­լով, թե աշ­խար­հի մասշ­տա­բով ինչ­քան շատ բան է կախ­ված ռուս-ա­մե­րիկ­յան այս գոր­ծըն­թաց­նե­րից, այդ թվում՝ Թ­րամփ-­Պու­տին գա­գա­թա­ժո­ղո­վից:

ԻՐԱՆ-ԱՄՆ

Այս­պի­սով, ի՞նչ է պետք Թ­րամ­փին՝ Մոսկ­վա­յի հետ այդ գոր­ծըն­թա­ցում: Նախ, Ռու­սաս­տա­նի հետ, ո­րին ա­մե­նե­ւին էլ թիվ 1 թշնա­մի չի հա­մա­րում, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­յու­նա­ցում: Ի­մաս­տը շատ պարզ է. 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ եւ հսկա­յական ռե­սուր­սա­յին բա­զա ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի հետ, ի­հար­կե, ա­վե­լի ձեռտ­նու է հա­մա­գոր­ծակ­ցել, այլ ոչ թե՝ պա­տե­րազ­մել: Երկ­րոր­դը. Թ­րամ­փին պետք է նաեւ կա­յու­նութ­յուն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, այն է՝ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­յու­նա­ցում, եւ այս­տեղ նույն­պես կա Ռու­սաս­տա­նի օգ­նութ­յան կա­րի­քը: Դ­րա­նում Թ­րամփն օ­րերս եւս մեկ ան­գամ պետք է որ հա­մոզ­վեր, ել­նե­լով իս­րա­յել­յան Բեն Հու­րիոն օ­դա­նա­վա­կա­յա­նին հու­սիթ­նե­րի հասց­րած` աղ­մուկ հա­նած հար­վա­ծի պատ­մութ­յու­նից: Պատ­ճա­ռը հե­տեւ­յալն է. փոր­ձա­գետ­ները հաս­տա­տում են, որ հար­վա­ծը հասց­վել է կա­ռա­վար­վող հի­պեր­ձայ­նա­յին բա­լիս­տիկ հրթի­ռի մի­ջո­ցով: Ա­վե­լին, որ խոս­քը «Խեյ­բար Շե­կան-2» հրթի­ռի մա­սին է, ո­րի փոր­ձար­կում­ներն Ի­րանն ա­վար­տել է միայն ան­ցած տա­րի: Այ­սինքն, թեեւ իս­րա­յել­յան եւ ա­մե­րիկ­յան լա­վա­գույն ՀՕՊ հա­մա­կար­գե­րը (Իս­րա­յե­լը նա­խորդ հար­ված­նե­րից հե­տո նաեւ հայ­տա­րա­րել էր ՀՕՊ-ի ամ­բող­ջա­կան ար­դիա­կա­նաց­ման մա­սին) փոր­ձե­ցին կա­սեց­նել, բայց ան­հա­ջող։ Ու սա ըն­դա­մե­նը ապ­տակ չէ իս­րա­յել­ա-ա­մե­րիկ­յան գո­վա­բան­ված ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րին։ Սա փաս­տի ար­ձա­նագ­րում է` Ի­րանն ու­նի հրթիռ­ներ, ո­րոնց դեմ Իս­րա­յելն ու ԱՄՆ-ն­ ան­զոր են: Ա­վե­լին, նա­խօ­րեին ներ­կա­յաց­վեց ա­վե­լի նոր հրթիռ, ո­րը նա­խա­տես­ված է ա­վիա­կիր­նե­րի դեմ կի­րա­ռել: Ու ե­թե այդ հրթիռ­նե­րը «պա­տա­հա­բար» նաեւ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ստա­նան… կարճ ա­սած, Ի­րա­նի հետ եւս ա­վե­լի լավ է հա­մա­գոր­ծակ­ցել, քան՝ պա­տե­րազ­մել: Իսկ դրան հնա­րա­վոր է հաս­նել միայն Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ: 

ՉԻՆԱՍՏԱՆ-ԱՄՆ

­Սա­կայն Բեն Հու­րիոն օ­դա­նա­վա­կա­յա­նին հասց­ված հար­վա­ծի պատ­մութ­յու­նը մեկ այլ շերտ եւս ու­նի: Բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե ա­մե­րիկ­յան ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից ՀՕՊ հա­մա­կար­գերն ան­զոր ե­ղան ի­րա­նա­կան հրթի­ռի դեմ, ու­րեմն չի­նա­կան, ա­ռա­վել եւս` ռու­սա­կան հրթիռ­նե­րի դեմ պար­զա­պես շան­սեր չու­նեն: Եվ սա ա­ռաջ է բե­րում գլո­բալ մի­ջու­կա­յին բա­լան­սի միան­գա­մայն այլ ֆոն:

Այ­սինքն, որ­քան էլ պտտվի վար­կա­ծը, թե հենց Չի­նաս­տանն է Թ­րամ­փի թիվ 1 թշնա­մին, բայց մեկ է, այդ թշնա­մութ­յա­նը «տաք» տեսք տա­լու վերջ­նարդ­յուն­քը կա­րող է դառ­նալ մի­ջու­կա­յին ձմե­ռը: Բա­խու­մը տնտե­սա­կան դաշ­տում ծա­վա­լե­լու փորձ էլ Թ­րամփն ի­րա­կա­նաց­րեց՝ մաք­սա­տուր­քա­յին պա­տե­րազ­մի տես­քով: Բայց շատ ա­րագ էլ Վա­շինգ­տո­նում հաս­կա­ցան, որ դա հենց ԱՄՆ-ի հա­մար է դառ­նում պար­տութ­յուն: Այ­սինքն, որ կո­րուստ­ներ այդ պա­տե­րազ­մից, ի­հար­կե, կրում է նաեւ Չի­նաս­տա­նը: Բայց ԱՄՆ-ի կո­րուստ­ներն ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ են: Իսկ 36 տրի­լիոն դո­լար­ն ան­ցած պե­տա­կան պարտ­քի, ե­կա­մուտ­նե­րի կե­սին մո­տե­ցող բյու­ջե­տա­յին դե­ֆի­ցի­տի, չի­նա­կա­նին էա­պես զի­ջող տնտե­սա­կան ա­ճի, դո­լա­րի հե­ղի­նա­կութ­յան լուրջ անկ­ման եւ մի շարք այլ նմա­նա­տիպ գոր­ծոն­նե­րի պա­րա­գա­յում եր­կա­րա­ժամ­կետ տնտե­սա­կան պա­տե­րազ­մը կա­րող է ԱՄՆ-ի հա­մար նաեւ մա­հա­ցու դառ­նալ:

Այ­սինքն, ակն­հայ­տո­րեն նաեւ Չի­նաս­տա­նի հետ գո­նե այս պա­հին պա­տե­րազ­մը, ո´չ «տաք» եւ ո´չ­ էլ՝ տնտե­սա­կան ի­մաս­տով Թ­րամ­փին ա­մե­նե­ւին էլ պետք չէ, եւ պետք է պայ­մա­նա­վոր­վել: Եվ այս դեպ­քում եւս լա­վա­գույն միջ­նոր­դը Մոսկ­վան կա­րող է լի­նել: Եվ այս ընդ­հան­րա­կան ֆո­նը մեկ բան է նշա­նա­կում՝ Թ­րամ­փի հա­մար Մոսկ­վա­յի օգ­նութ­յու­նը ոչ թե պար­զա­պես դառ­նում է ան­փո­խա­րի­նե­լի, այլ ան­փո­խա­րի­նե­լի էր ի սկզբա­նե Ս­պի­տակ տուն ոտք դնե­լու պա­հից:

ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Այս­պի­սով, Սի Ց­զին­պի­նը ե­ռօր­յա այ­ցով գա­լիս է Մոսկ­վա: Պաշ­տո­նա­պես նպա­տա­կը` մա­յի­սի 9-ի տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցելն է, ո­րը ինք­նին շատ լուրջ ազ­դակ է: Բայց նաեւ ա­սել, որ հա­նուն միայն այդ ազ­դա­կի է նա­խա­գահ Սին ե­րեք օր գտնվե­լու Մոսկ­վա­յում, միամ­տութ­յուն կլի­ներ:

Այս­պես, միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուրն օ­րերս այդ կա­պակ­ցութ­յամբ հու­շեց. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ Չի­նաս­տա­նի ղե­կա­վար Սի Ց­զին­պի­նի մա­յի­սի 9-ին Մոսկ­վա այ­ցը բա­նակ­ցա­յին բնույթ է կրում։ Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը Մոսկ­վա է թռչում՝ շատ կար­եւոր, կա­րե­լի է ա­սել` ստրա­տե­գիա­կան նշա­նա­կութ­յան ա­ռա­ջարկ­նե­րով»:

Ո­րոշ վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներ հենց դրա­նով են փոր­ձում բա­ցատ­րել Մոսկ­վա­յի նկատ­մամբ Վա­շինգ­տո­նի ո­րո­շա­կի կոշ­տա­ցում­նե­րը. «Պատ­ճա­ռը Սի Ց­զին­պի­նի Մոսկ­վա ժա­մա­նումն ու ա­պա­գա բա­նակ­ցութ­յուն­ներն են։ Վա­շինգ­տո­նը հրա­պա­րա­կա­յին ազ­դան­շան է հղում Կ­րեմ­լին»: Բայց ին­չի՞ հա­մար, հստակ բա­ցատ­րութ­յուն չկա: Դժ­վար թե Թ­րամփն ի­րոք մտա­ծում է, թե կկա­րո­ղա­նա հաս­նել նրան, որ Մոսկ­վան գո­նե չե­զո­քութ­յուն կպա­հի Վա­շինգ­տո­նի եւ Պե­կի­նի հա­կա­մար­տութ­յու­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, Թ­րամ­փին ոչ թե Պու­տի­նի չե­զո­քութ­յունն է պետք, այլ՝ միջ­նոր­դութ­յու­նը: Այլ բան, որ այդ միջ­նոր­դութ­յունն իր գինն ու­նի, եւ այն, որ Թ­րամ­փը հան­կարծ սկսեց խո­սել, թե ռուս­նե­րը կա­րող են ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նեն Ուկ­րաի­նան, թե­րեւս պա­տա­հա­կան ազ­դակ չէր:

Ի­րա­կա­նում Մոսկ­վա­յին, որ­պես լա­վա­գույն տար­բե­րակ, ուկ­րաի­նա­կան հար­ցով հենց դա է պետք՝ ԱՄՆ-ն­ ամ­բող­ջո­վին դուրս գա խա­ղից, բայց նաեւ շա­րու­նա­կի բա­նակ­ցութ­յուն­նե­րը` զուտ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հետ կապ­ված: Եվ ե­թե Թ­րամփն այդ­քան ու­նի Մոսկ­վա­յի կա­րի­քը, ա­պա վեր­ջինս, ի­հար­կե, կցան­կա­նա գնալ լա­վա­գույն տար­բե­րա­կին: Ընդ ո­րում, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­մա­ձայն­են Կ­րեմ­լի պայ­ման­նե­րին եւ ամ­բող­ջութ­յամբ դուրս գան ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մից, ա­պա Թ­րամփն ար­դեն նպա­տակ­նե­րին մա­սամբ հա­սել է։ Նա գրե­թե ստա­ցել է իր ռե­սուրս­նե­րի գոր­ծար­քը, ո­րը նրան ո­րոշ հաղ­թաթղ­թեր է տա­լիս նույ­նիսկ Կի­եւի կա­պի­տուլ­յա­ցիա­յի դեպ­քում։ Այս փաս­տա­թուղ­թը «ի­րա­վունք կտա» Թ­րամ­փին բա­նակ­ցել` Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նից հնա­րա­վո­րինս մեծ զի­ջում­ներ ստա­նալ, երբ Ուկ­րաի­նան բա­ժան­վի/կտրվի:

Ա­ռա­վել եւս, ե­թե նա­խա­գահ Սին էլ իր «ստրա­տե­գիա­կան նշա­նա­կութ­յան ա­ռա­ջարկ­ներն» ու­նի, ա­պա դա ար­դեն հու­շում է, որ Չի­նաս­տա­նը պատ­րաստ է Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցել ԱՄՆ-ի հետ: Եվ ե­թե ԱՄՆ-ն­ էլ գո­նե Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ո­ւիտ­կո­ֆի մա­կար­դա­կով ներ­կա­յաց­ված լի­նի Մոսկ­վա­յում, ա­պա դա կա­րող է նշա­նա­կել մեծ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երից «հինգ պա­կաս» վի­ճակ:

https://iravunk.com/sim/?p=312500&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան