«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում

Մշակութային

«Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեց Անի Առաքելյանի «Օդ» մոնոներկայացումը՝ չընկրկող մարդու մի պատմություն։ «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչ Դավիթ Խալաթյանի եւ դերակատար Հայկ Դարբինյանի հետ՝ բացահայտելով ոչ միայն, թե ինչպես ծնվեց այս բեմադրությունն, այլ այն, թե ինչ գաղափարներ ու ուղերձներ է ստեղծագործական թիմը դրել՝ ներկայացման հիմքում:

«Օդը» պատմություն է այն մարդու մասին, ով կյանքի ամենածանր պահին հրաժարվում է հանձնվելուց ու ընտրում է ապրել։ Նրա ինքնության որոնումը՝ ֆիզիկական ու հոգեւոր տարածության մեջ, հանդիսատեսին տանում է ինքնաբացահայտման ճանապարհով։ Ներկայացման կենտրոնում են մենակության, դատարկության, ինքնազգացողության եւ փոխըմբռնման խորքային թեմաները՝ միահյուսված ժամանակակից մարդու ներաշխարհի տագնապների ու հույզերի հետ։

Բեմադրիչ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆՆ ասաց, որ սա իր առաջին բեմադրությունն է թատրոնում՝ որպես ռեժիսոր. «Ներկայացման մեջ կան ե՛ւ վավերագրական, ե՛ւ գեղարվեստական գծեր։ Մենք ունեինք պատմություններ, որոնց մասին ուզում էինք խոսել, եւ դրանցից ծնվեց պիեսը։ Սա մարդու պատմություն է, ով մշտապես փնտրտուքի մեջ է՝ ինքնության, տան: Զգացումների, որոնց երբեմն գտնում է, երբեմն՝ ոչ»:

Հարցին, թե ինչ է ուզում, որ հանդիսատեսը իր հետ տանի, Խալաթյանը պատասխանեց. «Ուզում եմ, որ մարդիկ, ովքեր իրենց տեսնում են ներկայացման մեջ, մենակ չզգան։ Մենք հաճախ չենք խոսում որոշ թեմաների մասին բարձրաձայն, բայց բոլորս իրար կարող ենք հասկանալ»։

Ներկայացման տեխնիկական կողմը նույնպես լուրջ մարտահրավեր է եղել, ինչի մասին բեմադրիչը փակագծեր բացեց. «Ամբողջ ընթացքում աշխատում է անիմացիա, լույսը, ձայնը՝ ամեն միլիմետրը հաշվարկված։ Սա բարդ տեխնիկական ներկայացում է, որտեղ ամբողջ թատրոնը՝ ռեժիսորի օգնականից մինչեւ բեմի մեքենավար, մի ամբողջական օրգանիզմի պես է աշխատում»:

Դերասան ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ ընդգծեց, որ ներկայացման առանցքային ուղերձը չհանձնվելն ու ապրելու ընտրությունն է. «Սա տանը լինելու փնտրտուքի մասին է։ Բոլորս կարող ենք մեր մենակությունը կրել նույնիսկ մարդկանց մեջ։ Ներկայացումը փորձում է այդ մենակության դատարկությունը լցնելու ճանապարհ ցույց տալ»։

Դարբինյանը շեշտում է նաեւ դերասանական բարդությունները. «Բեմում միայնակ լինելը՝ 50 րոպեից ավել, երբ ամեն ինչ կառուցված է խոսքի վրա, իսկ խոսքը՝ օրգանական է, մեծ ուժ եւ կենտրոնացում էր պահանջում։ Բայց հնարավոր չէ, որ երկար աշխատանքի արդյունքում արդյունք չլինի»։

Ի դեպ, ներկայացումը 18+ է։ Պատճառն, ըստ ստեղծագործական խմբի, որոշ թեմաների եւ լեզվամտածողության յուրահատկություններն են, որոնք պահանջում են տարիքային սահմանափակում։ «Օդը» հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն դիտել, այլ ապրել ներկայացումը։ Այն հիշեցնում է, որ միայնակ չենք մեր խնդիրներում, եւ որ մեր ամենախորը փնտրտուքը՝ տան զգացողության, մնում է համամարդկային ու բոլորին ճանաչելի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում