ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Վերլուծություն

Հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը՝ անդ­րա­դառ­նա­լով «3+3» ձե­ւա­չա­փով գոր­ծըն­թա­ցին: Ըստ դես­պա­նի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին այդ հար­թա­կի հեր­թա­կան հան­դի­պում­նե­րը պետք է անց­կաց­վեն Եր­եւա­նում եւ Բաք­վում՝ մաս­նա­կից­նե­րի կող­մից հա­մա­ձայ­նեց­ված հեր­թա­կա­նութ­յան կար­գով։

ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ԿԳՆԱՆ ՄՈՍԿՎԱ

Բա­ցի այն, որ դես­պա­նի տո­ղա­տա­կե­րում են­թադ­րվում է Միր­զո­յան Ա­րա­րա­տի այ­ցը Բա­քու եւ Բայ­րա­մո­վի այ­ցը՝ Ե­րե­ւան, այդ հայ­տա­րա­րութ­յան տո­ղա­տա­կե­րում այլ ի­մաստ­ներ եւս կա­րե­լի է տես­նել: Այս­պես, Կո­պեր­կի­նը միա­ժա­մա­նակ Մոսկ­վա­յի այն հայտ­նի միտքն ա­ռաջ տա­րավ, որ. «Հա­րա­վա­յին Կով­կա­սի ճա­կա­տա­գի­րը եւ­ ա­պա­գան պետք է ո­րո­շեն տա­րա­ծաշր­ջա­նի երկր­ներն ու նրանց հար­եւան­նե­րը»: Այ­սինքն, ե­թե «3+3»-ի շրջա­նակ­նե­րում կա նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան ա­ռաջ տա­նե­լու հարց, ա­պա դա եւս պետք է ա­ռաջ տա­նել ա­ռանց ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի մի­ջամ­տութ­յան:

Հա­ջոր­դը, հաշ­վի առ­նե­լով, որ «3+3»-ի նիս­տերն այս ան­գամ Ե­րե­ւա­նում եւ Բաք­վում անց­կաց­նե­լը ներ­կա­յաց­վում է հրա­պա­րա­կավ եւ դի­վա­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դա­կով, պետք է են­թադ­րել, որ խոսքն ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծըն­թա­ցի մա­սին է: Այն է՝ կա գո­նե Միր­զո­յա­նի եւ Բայ­րա­մո­վի նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յու­նը՝ փո­խա­դար­ձա­բար Բա­քու եւ Ե­րե­ւան մեկ­նե­լու մա­սին: Եվ ե­թե այդ մա­սին հայտ­նում է ռու­սա­կան դես­պա­նը, դա էլ ակ­նար­կում է, որ այդ գոր­ծըն­թա­ցում հենց Մոսկ­վան ու­նի հիմ­նա­կան դեր: Իսկ թե կոնկ­րետ ինչ գոր­ծըն­թա­ցի մա­սին է խոս­քը, ա­պա Կո­պեր­կինն այս հար­ցի հետ կապ­ված հի­շեց­րեց. «Ո­չինչ հո­րի­նե­լու կա­րիք չու­նենք: Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ առ­կա է բարձր մա­կար­դա­կի փոխ­գոր­ծակ­ցութ­յան ձեւա­չափ, ո­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում կու­տակ­վել է 2020-2022 թվա­կան­նե­րի հա­մա­պար­փակ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հա­մա­լիր: Ա­ռաջ­նորդ­նե­րի ո­րոշ­մամբ՝ 2021 թվա­կա­նի հուն­վա­րին ստեղծ­վել է Հա­րա­վա­յին Կով­կա­սում տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խումբ՝ փոխ­վար­չա­պետ­նե­րի հա­մա­նա­խա­գա­հութ­յամբ»:

Ամ­բողջ խնդիրն այն է, թե ին­չու հենց այս պա­հին ՌԴ դես­պա­նը թե­ման բե­րեց օ­րա­կարգ՝ կա­պե­լով այն «3+3»-ի հետ: Փաստն այն է, որ ներ­կա­յումս հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցով զբաղ­վող ա­րեւմտ­յան ո­րե­ւէ ձե­ւա­չափ պար­զա­պես չկա: «Բր­յու­սե­լի հար­թա­կը» տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ չի գոր­ծում: Դեռ ա­մե­րիկ­յան նախ­կին վար­չա­կազ­մի օ­րոք Բ­լին­քենն էր փոր­ձում ինչ-որ կերպ ա­ռաջ տա­նել ա­րեւմտ­յան մո­դե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու հար­ցը, որն այդ­պես էլ արդ­յունք չտվեց: Իսկ Թ­րամ­փի թի­մը, բա­ցի մեկ-եր­կու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, թե լավ կլի­ներ, որ այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կնքվեր, այդ ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ գործ­նա­կան քայլ այդ­պես էլ չի ձեռ­նար­կում եւ ան­գամ տե­սա­նե­լի չէ այդ ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ հե­տաքրքր­վա­ծութ­յու­նը:

Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը փոր­ձե­ցին ինչ-որ քայ­լեր ա­նել երկ­կողմ ձե­ւա­չա­փով: Բայց ան­գամ այն բա­նից հե­տո, երբ հայ­տա­րա­րե­ցին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի հա­մա­ձայ­նեց­ման մա­սին, ո­րե­ւէ տե­ղա­շարժ չկա ու չկա: Ա­վե­լին, տե­սա­նե­լի չէ ան­գամ այն ուր­վագ­ծու­մը, որ ինչ-որ պա­հի գոր­ծըն­թա­ցը կա­րող է երկ­կողմ ձե­ւա­չա­փի շրջա­նակ­նե­րում այդ մեռ­յալ կե­տից դուրս գալ:

Այ­սինքն, մինչ ձե­ւա­չա­փը, ո­րը դեռ սպառ­ված չէ, դա Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դած ե­ռա­կողմ հար­թակն է, ո­րի մա­սին էլ Կո­պեր­կի­նը եւս մեկ ան­գամ հի­շեց­րեց:Ու թե ին­չու հենց այս պա­հին, ա­պա դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե բան չփոխ­վի, ա­պա մա­յի­սի 9-ի կա­պակ­ցութ­յամբ տե­ղի կու­նե­նա Ա­լիե­ւի եւ Փա­շին­յա­նի հա­մա­տեղ այ­ցը Մոսկ­վա: Եվ ա­հա, ե­թե Կո­պեր­կի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ կա ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց, մի­գու­ցե կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտգործ­նա­խա­րար­նե­րի փո­խա­դարձ այ­ցե­րի հետ կապ­ված, ա­պա դա էլ իր հեր­թին հիմք է տա­լիս նո­րից մտա­ծել այն մա­սին, որ այդ ա­մե­նը մոս­կով­յան այդ ընդ­հա­նուր այ­ցի շրջա­նակ­նե­րում ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ պետք է որ ու­նե­նա:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

Մ­յուս կող­մից էլ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ նաեւ, որ Կո­պեր­կինն ա­ռա­ջին պլան բե­րեց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­ման՝ հի­շեց­նե­լով փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի մա­սին: Մի կող­մից, սա, ի­հար­կե, հեր­թա­կան ան­գամ խո­սում է այն մա­սին, որ հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդիրն է, որ ար­գե­լա­կել է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման գոր­ծըն­թա­ցը: Ա­վե­լին, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ե­թե տե­ղից շարժ­վեն, այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վածն առ­հա­սա­րակ է կորց­նում իր ի­մաս­տը՝ որ­պես Ա­րեւ­մուտ­քի նա­խա­ձեռ­նութ­յամբ օ­րա­կարգ բեր­ված ար­հես­տա­կան գոր­ծըն­թաց: Հ­նա­րա­վո՞ր է Մոսկ­վա­յում այս հար­ցով ա­ռա­ջըն­թաց. ի­հար­կե, բայց ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից ա­ռաջ չընկ­նենք: Նաեւ հաշ­վի առ­նե­լով այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե Նի­կո­լը վեր­ջերս Էս­տո­նիա կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում «փակ» հան­դի­պում է ու­նե­ցել բրի­տա­նա­կան MI6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ: Իսկ Մու­րը, չմո­ռա­նանք, կո­մու­նի­կա­ցիոն այդ գոր­ծըն­թա­ցի ձա­խող­ման հիմ­նա­կան կու­րա­տորն է, եւ ե­թե ե­ղել է այդ հան­դի­պու­մը, ա­պա դժվար չէ կռա­հել, որ այն նո­րից ուղղ­ված է կո­մու­նի­կա­ցիոն հար­ցի ար­գե­լա­փակ­մա­նը: Բայց ե­թե Մու­րի խոս­քը շա­րու­նա­կում է ազ­դել Նի­կո­լի վրա, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ բրի­տա­նա­կան դիր­քերն էա­պես թու­լա­ցել են, ա­պա նաեւ մոս­կով­յան այս գոր­ծըն­թա­ցից էա­կան հույ­սեր պետք չէ ու­նե­նալ:
Ա­մեն դեպ­քում, նաեւ Բ­րի­տա­նիա­յում ան­ցած շա­բաթ կա­յա­ցած տե­ղա­կան մար­մին­նե­րի ընտ­րութ­յու­ննե­րը շատ բան հու­շե­ցին: Այս­պես, «ան­հի­շե­լի» ժա­մա­նակ­նե­րից իշ­խա­նութ­յունն ի­րար փո­խան­ցող եր­կու ու­ժե­րը՝ Պահ­պա­նո­ղա­կան եւ Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յուն­ներն, այս ան­գամ ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրե­ցին: Պահ­պա­նո­ղա­կան­նե­րը 2021թ.-ի 996 ման­դա­տից կորց­րին 679-ը, լեյ­բո­րիստ­նե­րը՝ 287-ից՝ 188-ը: Իսկ ա­հա Բ­րի­տա­նա­կան Թ­րամփ ան­վա­նու­մը ստա­ցած Նայ­ջել Ֆա­րա­ջի «Ռե­ֆորմ­նե­րի կու­սակ­ցութ­յունը», թեեւ ա­ռա­ջին ան­գամ էր մաս­նակ­ցում ընտ­րութ­յուն­նե­րին, բայց դար­ձավ բա­ցար­ձակ ա­ռա­ջա­տար՝ ստա­նա­լով 677 ման­դատ: Այն, որ նո­րա­թուխ ու­ժը նման ջախ­ջա­խիչ պար­տութ­յան է մատ­նում եր­կու ա­վան­դա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րին, ի­հար­կե, պետք է տես­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընդ­հա­նուր գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում: Բայց սա այլ թե­մա է, թող­նենք մի կողմ: Բուն փաստն այն է, որ այս քվեար­կութ­յու­նը ցույց տվեց, որ Բ­րի­տա­նիան պատ­րաստ­վում է «աջ շրջա­դար­ձի», որն ա­վե­լի մեծ հետ­եւանք­ներ կու­նե­նա, քան Brexit-ը: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, բրի­տա­նա­կան հան­րութ­յու­նը լիո­վին մեր­ժեց այն քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը, ո­րը, կրկնենք, գոր­ծում է «ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից»: Մեր­ժեց դրա բո­լոր ատ­րի­բուտ­նե­րով հան­դերձ, այդ թվում՝ MI6-ով եւ դրա ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րով հան­դերձ: Միա­ժա­մա­նակ, բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յուն են վերց­նում ու­ժե­րը, ո­րոնք բա­ցա­հայ­տո­րեն դեմ են հան­դես գա­լիս Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հետ առ­ճա­կատ­մա­նը եւ­ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան շա­րու­նակ­մա­նը։ Այն ա­մե­նը, ին­չը հրա­պա­րա­կայ­նո­րեն չէր քննարկ­վում նախ­կին քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րում։ Ի­հար­կե, սա դեռ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յու­ններ չեն, մերժ­ված ու­ժե­րը դեռ պա­հում են իշ­խա­նութ­յու­նը: Բայց այն, որ կա նման բա­ցա­հայտ հան­րա­յին գնա­հա­տա­կան նրանց կուր­սի նկատ­մամբ, ի­հար­կե, խո­րաց­նե­լու է երկ­րի ներ­սում ե­ղած քաո­սը: Իսկ դա սպա­սե­լի է, որ մե­ծա­պես ազ­դե­լու է նաեւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան վրա, հաշ­վի առ­նե­լով, որ այս ուղ­ղութ­յամբ ար­դեն իսկ շատ լուրջ ձա­խո­ղում­ներ կան:

Մի խոս­քով, այս նոր ի­րա­վի­ճա­կում Մու­րը՝ իր MI6-ով հան­դերձ, եւ, առ­հա­սա­րակ, Լոն­դո­նը որ­քա­նո՞վ Նի­կո­լի հա­մար կմնա հե­ղի­նա­կութ­յուն, սա կա­րե­ւոր հարց է դառ­նում: Ա­մեն դեպ­քում, ե­թե ան­գամ մնա, մեկ է, ար­տա­քին դիր­քե­րի թու­լա­ցու­մը Բ­րի­տա­նիա­յի հա­մար նախ­կին է­ֆեկ­տի­վութ­յամբ գոր­ծե­լու հա­մար քիչ շան­սեր է թող­նում, այդ թվում՝ հա­րավ­կով­կաս­յան կա­րե­ւոր ուղ­ղութ­յամբ: Իսկ լոն­դոն­յան «թե­լով թել­վե­լը» Նի­կո­լի հա­մար մեկ բան է նշա­նա­կում՝ գնա­լով ա­վե­լա­ցող խնդիր­ներ: Այ­սինքն, ե­թե ի­րոք Մու­րը նո­րից փոր­ձել է Էս­տո­նիա­յում Նի­կո­լին ինչ-որ բա­ներ «խնդրել», եւ վեր­ջինս ըն­դա­ռաջ գնա, ա­պա նվա­զա­գույն հե­տե­ւա­նքը կլի­նի այն, որ կշա­րու­նա­կի մնալ նույն փա­կու­ղու ա­ռաջ: Հաշ­վի առ­նե­լով, հի­շեց­նենք, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նող այլ հար­թակ այս պա­հին պար­զա­պես չկա:

Եվ այն, որ ՀՀ ԱԳՆ-ն շր­ջա­նա­ռութ­յան մեջ դրեց Լավ­րո­վի սպաս­վող այ­ցի մա­սին լու­րը, դա եւս շատ բան է ակ­նար­կում:

ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԵՆ

Ա­մեն դեպ­քում, Կո­պեր­կինն ընդ­հան­րա­ցե­լով միտ­քը, նաեւ հայ­տա­րա­րեց. «Կա­րե­լի է ամ­րապն­դել Ռու­սաս­տան, Հա­յաս­տան եւ Ի­րան ձեւա­չա­փով շփում­նե­րով՝ տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին հե­ռան­կա­րա­յին նա­խագ­ծե­րի, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մա­կարգ­ման հար­ցե­րի եւ մ­շա­կու­թա­յին-մար­դա­սի­րա­կան թե­մա­նե­րի քննարկ­ման հա­մար՝ այն ըմբռ­նու­մով, որ այդ քննար­կում­նե­րը կլրաց­նեն, այլ ոչ թե կփո­խա­րի­նեն երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն ու աշ­խա­տանքն ար­դեն իսկ կա­յա­ցած տա­րա­ծաշր­ջա­նա­յին ձեւա­չա­փե­րի շրջա­նակ­նե­րում»:

Ի­հար­կե, «երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ» աս­վա­ծի տակ պետք է հաս­կա­նալ նաեւ այն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք կան հայ-ադր­բե­ջա­նա­կան երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում, այդ թվում՝ Նի­կո­լի կող­մից Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու ի­րո­ղութ­յու­նը: Այ­սինքն, որ գոր­ծըն­թաց­նե­րը կա­րող են շա­րու­նակ­վել ոչ թե 2022թ.-ից կանգ­նած դիր­քե­րից, այլ այս պա­հին առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից ել­նե­լով: Ա­վե­լին, սա նաեւ նման­վում է ակ­նար­կի, որ հե­տա­գա­յում եւս, ե­թե Նի­կոը ո­րո­շի շա­րու­նա­կել Ա­լիե­ւի հետ երկ­կողմ խա­ղե­րը եւ ինչ-որ պա­հի ստիպ­ված լի­նի դի­մել Մոսկ­վա­յին, ա­պա նո­րից ստիպ­ված է լի­նե­լու ա­ռաջ­նորդ­վել հենց այդ պա­հին ե­ղած ի­րո­ղութ­յուն­նե­րով:

Մի խոս­քով, այն բո­լոր կո­րուստ­նե­րը, ո­րոնք նի­կոլ­յան խուն­տան բրի­տա­նա­կան խա­ղե­րի արդ­յուն­քում հասց­րեց երկ­րին եւ դեռ կա­րող է հասց­նել, ան­դառ­նա­լի են: Թե­րեւս, ե­թե միայն Ա­լիե­ւը կո­պիտ սխալ­ներ չգոր­ծի:

https://iravunk.com/sim/?p=312347&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան