Ադրբեջանն առաջարկել է Կասպից և Սև ծովերը միացնել ստորգետնյա թունելով
Միջազգային
Ադրբեջանական ADOG-ը և Zira միջազգային նավահանգիստը առաջարկ են արել ստորգետնյա թունել կառուցել, որը կմիացնի Կասպից և Սև ծովերը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Minval Politika տեղեկատվական պորտալը։
Նախագիծը նախատեսում է 10 մետր տրամագծով թունելի կառուցում, որը կապում է Կասպից ծովը Սև ծովի հետ (Վրաստանի կամ Ռուսաստանի տարածքում-խմբ․)։ Բարձրության բնական տարբերության շնորհիվ՝ ջուրը կկարողանա գրավիտացիոն ճանապարհով Կասպից ծով հոսել՝ առանց պոմպերի անհրաժեշտության։
Ծրագրի նախաձեռնողները պնդում են, որ դա կնպաստի Կասպից ծովի ջրի մակարդակի կայունացմանը, որը վերջին տարիներին անշեղորեն նվազում է, ինչը սպառնում է մերձկասպյան երկրների տնտեսությանը, էկոլոգիային և ենթակառուցվածքներին:
https://iravunk.com/sim/?p=312335&l=am/