Սարսափելի պայթյուն և հրդեհ Մոսկվայի բազմահարկ շենքում (Տեսանյութ)
ՀասարակությունՄոսկվայի Գեներալ Տյուլենևի փողոցի բնակելի շենքի 9-րդ հարկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է հրդեհը, հայտնում են արտակարգ ծառայությունները։
Լրատվամիջոցները հայտնում են, որ պատճառը կարող էր լինել գազի պայթյունը։
Նախնական գնահատականներով՝ վիրավորվել է մինչև 15 մարդ, 8-րդ և 9-րդ հարկերում գտնվող երկու բնակարաններ այրվել են։
Փրկարարները բարձրացնող մեխանիզմներ են օգտագործել հրդեհի հետևանքով մնացած մարդկանց հասնելու համար։
Ն ախնական տվյալներով, կա երկու զոհ եւ ծանր վիրավորներ: