Ինչու է Նեթանյահույին այդպես նյարդայնացրել Բեն Հուրիոն օդանավակայանին հրթիռային հարվածը (Տեսանյութ)

Միջազգային

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը։

«Նախագահ Թրամփը բացարձակապես ճիշտ է։ Հուսիների հարձակումները սկիզբ են առնում Իրանից։ Իսրայելը կպատասխանի մեր գլխավոր օդանավակայանի վրա հուսիների հարձակումներին և, մեզ հարմար վայրում և իրենց իրանցի ահաբեկչական տերերին»,- ասում է Նեթանյահուն։

Ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետը լրջորեն անհանգստացած է այս միջադեպից: Այն, որ իսրայելյան օդանավակայանին հարվածում է իրոք իրանական հրթիռ, դժվար չէ կռահել. փորձագետները, դատելով հարվածի պահն արջանագրող տեղանյութերից, վստահ են, որ խոսքը կառավարվող հիպերձայնային բալիստիկ հրթիռի մասին է, որն արտադրել հուսիթները պարզապես չեն կարող: Ձորձագետներն ավելի են կոնկրետացրել, որ խոսքը «Խեյբար Շեկան-2» հրթիռի մասին է, որի փորձարկումներն Իրանն ավարտել է միայն անցած տարի:

Եվ ահա, ըստ նույն տեսանյութերի, այդ հրթիռի կասեցման համար թեեւ կիրառվել են ամենաժամանակակից ՀՕՊ համակարգերը (իսրայելական Arrow-3 SAM և ամերիկյան MIM-104 Patriot), բայց անհաջող։ Ու սա ընդամենը ապտակ չէ իսրայելյա-ամերիկյան գովաբանված ռազմաարդյունաբերական համալիրին։ Սա փաստի արձանագրում է` Իրանն ունի հրթիռներ, որոնց դեմ Իսրայելն ու ԱՄՆ-ն անզոր են:

Եվ սա միակ օրինակը չէ: Նույն հրթիռն Իրանն այն առաջին անգամ գործարկեց 2024 թվականի ապրիլի 14-ին՝ Իսրայելի վրա պատասխան հարվածի ժամանակ։ Հրթիռներն այն ժամանակ էլ թափանցել են Իսրայելի ՀՕՊ համակարգերի միջով և հարվածել Նավատիմի ավիաբազային: 

Արդեն 2024 թվականի հունիսին այս հրթիռն առաջին անգամ արձակվեց Իսրայելի վրա Եմենի տարածքից։ Բայց նրան բռնեցին։ Բայց ահա` 2024 թվականի սեպտեմբերին՝ Եմենի տարածքից եղավ ևս մեկ հարված և հակահրթիռային վահանի «ճեղքում»։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Իսրայելի վրա Իրանի հաջորդ «պատասխան հարվածի» ժամանակ, «Խեյբար Շեկան-2»-ը կրկին անհաջողության մատնեց իսրայելական ՀՕՊ-ը։ Եվ այսօր նույնպես կա «ճեղքում»։

Այս ամենը հիմնավորում են, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն պարզապես տեխնոլոգիական առումով անզոր են հրթիռի դեմ, այն է` նոխերդ հարվածներից հետո այդպես էլ չկարողացան գործուն հակաքայլեր գտնել: Ու ի՞նչ կլինի, եթե սովորականի փոխծարեն, այդ հրթիռները համալրվեն միջուկային մարտագլխիկով:

Հավանաբար սա է պատճառը, որ Թրամփն այժմ այդքան մտահոգված է Իրանի միջուկային ծրագրով։ Այն իսկապես սպառնում է Իրանի և Իսրայելի միջև ուժերի հավասարության հաստատմանը։ Որը հիմնարար կերպով կփոխի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չնայած, խոսքն այս դեպքում գլոբալ բալանսի մասին է: 

Բոլորն են հասկանում, որ եթե ամերիկյան ամենաժամանակակից ՀՕՊ համակարգերն անզոր եղան իրանական հրթիռի դեմ, ուրեմն չինական, առավել եւս,` ռուսական հրթիռների դեմ պարզապես շանսեր չունեն: Եվ սա առաջ է բերում գլոբալ միջուկային բալանսի միանգամայն այլ ֆոն։

https://iravunk.com/sim/?p=312205&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան