Ինչու՞ 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց. պարզաբանում է Սերժ Սարգսյանը

Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու՞ 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց:
՛՛Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժելուց հետո չձերբակալեցինք ու չկալանավորեցինք Փաշինյանին, որովհետև այդ ժամանակահատվածում չէինք գնահատում, որ փողոցում կար այնքան մարդ, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել՛՛,-ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՛՛նման շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան ուժ ես կիրառում, այնքան մարդկանց քանակն ավելանում է՛՛:
՛՛2016-ին Սասնա ծռերը գրավեցին ՊՊԾ գունդը, շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում էի՝ ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց-կամաց հարցը լուծվեց, ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետահայաց կարելի է ասել, եթե այսպես անեիք, ամեն ինչ լավ կլիներ՛՛,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։
https://iravunk.com/sim/?p=312161&l=am/