Սի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Մեր տեղեկություններով՝ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի մայիսի 9-ին Մոսկվա այցը բանակցային բնույթ է կրում։ Չինաստանի առաջնորդը Մոսկվա է թռչում՝ շատ կարևոր, կարելի է ասել` ստրատեգիական նշանակության առաջարկներով։
Այս ֆոնին, պատահական չէր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` Fox News-ին տված հարցազրույցում հայտարարությունը, թե ուկրաինական ճգնաժամը սպառել է իր հետաքրքրությունը Միացյալ Նահանգների համար։ «Գալիս է մի պահ, երբ նախագահ Թրամփը պետք է որոշի, թե որքան ժամանակ է արժե ծախսել մեր կառավարության ամենաբարձր մակարդակներում։ Բանը նրանում չէ, որ Ուկրաինայում պատերազմը անկարևոր է։ Բայց ես կասեի, որ Չինաստանի հետ տեղի ունեցողը երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր է աշխարհի ապագայի համար», - ասաց նա։
Ահա թե ինչու է վերջերս ԱՄՆ-ի հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ «կոշտացել», և ամերիկացիները սկսել են «ռազմական օգնության փաթեթներ վաճառել» Կիևին։ Պատճառն այն չէ, որ Կրեմլը պատրաստ չէ ևս մեկ փոխզիջման գնալ ուկրաինական ճգնաժամի հարցում։ Պատճառը Սի Ցզինպինի Մոսկվա ժամանումն ու ապագա բանակցություններն են։ Վաշինգտոնը հրապարակային ազդանշան է հղում Կրեմլին։
Ավելացնենք, որ Կրեմլը պահանջում է, որ Թրամփը լիովին դուրս բերի ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամից (չտալ փող, չվաճառել զենք)` Չինաստանի հարցում հարաբերական չեզոքության դիմաց։
Աճուրդը շարունակվում է։ Հիշե՛ք, Ուկրաինան խաղի մեջ ընդամենը խաղաքար է։
Հարկ է նշել, որ նույնիսկ եթե ամերիկացիները համաձայնվեն Կրեմլի պայմաններին և ամբողջությամբ դուրս գան ուկրաինական ճգնաժամից, ապա Թրամփն արդեն նպատակներին մասամբ հասել է։ Նա գրեթե ստացել է իր ռեսուրսների գործարքը, որը նրան որոշ հաղթաթղթեր է տալիս նույնիսկ Կիևի կապիտուլյացիայի դեպքում։ Այս փաստաթուղթը «իրավունք կտա» Թրամփին բանակցել` Ռուսաստանի Դաշնությունից հնարավորինս մեծ զիջումներ ստանալ, երբ Ուկրաինան բաժանվի/կտրվի»։
https://iravunk.com/sim/?p=312057&l=am/