Մեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվում
Միջազգային
«Վլադիմիր Զելենսկին, որը պարծենում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանությամբ, տխուր ճակատագրի է արժանանալու»։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով «Գիտելիք։ Առաջինը» մարաթոնի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ պետության ղեկավարը՝ նույնիսկ այնպիսի յուրահատուկ, ինչպիսին Ուկրաինան է, և այնպիսի պաթոլոգիկ տիպի, ինչպիսին այս կերպարն է, պարծենում է նման բաներով, դա նշանակում է միայն մեկ բան՝ ի վերջո, նա նույնպես կհայտնվի ամենաողբերգական վիճակում», - ասել է Մեդվեդևը։
https://iravunk.com/sim/?p=311757&l=am/