ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄ

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րին մասշ­տա­բա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րով, ի­հար­կե, սեր­տո­րեն փոխ­կա­պակց­ված են ի­րար հետ: Բայց նաև ֆիք­սենք, որ այդ ա­մե­նը, այս­պես թե այն­պես, ա­մե­նա­խոր­քա­յին ազ­դե­ցութ­յունն է ու­նե­նա­լու նաև Հա­յաս­տա­նի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=311747&l=am):

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Ն­կա­տի ու­նենք նախ՝ Վա­տի­կա­նում Ֆ­րան­ցիս­կոս պա­պի հու­ղար­կա­վո­րութ­յան ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցած ան­ցու­դար­ձը, այդ թվում՝ Թ­րամ­փի և Զե­լենս­կու կարճ հան­դի­պու­մը, ո­րին ԱՄՆ նա­խա­գա­հը կոպ­տո­րեն թույլ չտվեց մաս­նակ­ցել Մակ­րո­նին: Ա­պա նաև, ԱՄՆ-ի և Ի­րա­նի բա­նակ­ցութ­յու­նների եր­րորդ ռաուն­դը, և հենց նույն օ­րը ի­րա­նա­կան կա­րևո­րա­գույն՝ Բան­դար Աբ­բա­սի Շա­հիդ Ռա­ջա­յի նա­վա­հանգս­տում սար­սա­փե­լի պայթ­յու­նը: Այս ա­մե­նին զու­գա­հեռ՝ Հնդ­կաս­տա­նի և Պա­կիս­տա­նի մի­ջև հեր­թա­կան պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յան կտրուկ սրվե­լը, ո­րը կա­րող է հաս­նել մի­ջու­կա­յին բախ­ման և այլն:

Սկ­սենք Վա­տի­կա­նի դրվա­գից, ո­րը, կա­րե­լի է ա­սել, որ Լոն­դո­նում չկա­յա­ցած ուկ­րաի­նա­կան թե­մա­յով հան­դիպ­ման շա­րու­նա­կութ­յունն էր: Այս­պես, Թ­րամ­փը ներ­կա­յաց­րել է ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի կանգ­նեց­ման կոնկ­րետ պլան, ո­րով Ղ­րի­մը պաշ­տո­նա­պես և ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան մյուս տա­րածք­նե­րը ոչ պաշ­տո­նա­պես ճա­նաչ­վում են ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի: Ա­պա, ԱՄՆ-ն հան­քա­յին գոր­ծար­քով իր վե­րահս­կո­ղութ­յան տակ է վերց­նում Ուկ­րաի­նա­յի մնա­ցած մա­սը, բա­ցառ­վում է ՆԱՏՕ-ի ան­դա­մակ­ցութ­յու­նը, չե­ղար­կում է ՌԴ-ի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը և այլն: Արդ­յուն­քում, ԱՄՆ-ու ՌԴ-ն սկ­սում են սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն տնտե­սա­կան ուղ­ղութ­յամբ: Այդ­պի­սով, Թ­րամ­փը դառ­նում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի թիվ 1 հաղ­թո­ղը, հաշ­վի առ­նե­լով, որ այս ա­մե­նի արդ­յուն­քում նաև էա­պես մե­ծաց­նում է վե­րահս­կո­ղութ­յու­նը նաև ողջ Եվ­րո­պա­յի նկատ­մամբ: Նաև, ՌԴ-ի հետ հատ­կա­պես հան­քա­հում­քա­յին և կո­մու­նի­կա­ցիոն հար­ցե­րով գոր­ծակ­ցութ­յան մի­ջո­ցով կա­րող է նաև տնտե­սա­կան հար­թա­կում բա­լան­սա­վոր­ված ի­րա­վի­ճակ ստեղ­ծել Չի­նաս­տա­նի հետ: Ռու­սաս­տա­նին ևս նման ի­րա­վի­ճա­կը, լավ թե վատ, ձեռն­տու է: Ճիշտ է, կկորց­նի Ուկ­րաի­նա­յի մնա­ցած մա­սի հան­դեպ վե­րահս­կո­ղութ­յան հույ­սե­րը, բայց խո­շոր հաշ­վով դա Մոսկ­վա­յի հա­մար նաև հե­տա­գա մեծ գլխա­ցա­վան­քից ա­զատ­վե­լու մի­ջոց է. թող հի­մա ա­մե­րի­կա­ցի­նե­րը տանջ­վեն ուկ­րաի­նա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի ձեռ­քը: Գու­մա­րած, սա Ռու­սաս­տա­նի հա­մար շատ լուրջ տնտե­սա­կան տե­ղա­շար­ժե­րի հնա­րա­վո­րութ­յուն է: Բա­ցի այդ, պահ­պա­նում է ԱՄՆ-­Չի­նաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում բա­լան­սա­վո­րո­ղի դե­րը՝ մնա­լով հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ե­րեք ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կը:

­Բայց ա­հա, Թ­րամ­փի ուկ­րաի­նա­կան սխե­ման միան­գա­մայն ոչ ձեռն­տու, ա­վե­լին՝ կոր­ծա­նա­րար է ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գի և դրա կենտ­րո­նա­կա­յան դար­ձած Բ­րի­տա­նիա­յի հա­մար: Բ­րի­տա­նիան պար­զա­պես դուրս է մնում դեռ 1945թ.-ին ստեղծ­ված աշ­խար­հա­կար­գի մո­դե­լում ու­նե­ցած իր ա­ռա­ջա­տար դիր­քից՝ բխող բո­լոր հե­տևանք­նե­րով հան­դերձ: Եվ հենց այս­տե­ղից էլ բխում է այն սուր հա­կազ­դե­ցութ­յու­նը, ո­րը Լոն­դո­նը լի­բե­րալ հա­մա­կար­գի մյուս կա­տա­րա­ծու­նե­րի հետ դրսեւո­րում է ոչ միայն ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան դա­դա­րեց­ման, այլ նաև՝ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ:

­Սա լոն­դոն­յան ձա­խող­ված հան­դիպ­ման պա­հի ի­րա­վի­ճակն էր: Եվ ա­հա Վա­տի­կա­նում Թ­րամ­փը, Զե­լենս­կու հետ հան­դի­պե­լով, ան­ցավ կտրուկ հար­ձակ­ման: Նախ, հան­դի­պու­մից բա­ռա­ցիո­րեն վռնդեց Մակ­րո­նին, ին­չը, բա­ցի գլո­բալ լի­բե­րալ հա­մա­կար­գին ի ցույց դնե­լով, թե «թե­լադ­րողն ով է», նաև Զե­լենս­կու հա­մար էր պարզ ակ­նարկ՝ պետք չէ շատ ո­գեւոր­վել այդ նույն լի­բե­րալ հա­մա­կար­գի ա­ջակ­ցութ­յու­նից: Ու դրան հա­ջոր­դեց կոնկ­րետ հար­վա­ծը. ե­թե Զե­լենս­կին այս շա­բաթ­վա ըն­թաց­քում չի նստում բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ և ըն­դու­նում Թ­րամ­փի բո­լոր պա­հանջ­նե­րը, այդ դեպ­քում ԱՄՆ-ն պար­զա­պես դուրս կգա գոր­ծըն­թա­ցից: Դ­րա­նից հե­տո ուկ­րաի­նա­կան կող­մը դեմ առ դեմ է մնա­լու ռու­սա­կան բա­նա­կի հետ, Եվ­րո­պան, որ­քան էլ մեծ-մեծ խո­սեն, ոչ մի բա­նով չի կա­րող օգ­նել: Ու թե այդ դեպ­քում ինչ է լի­նե­լու, հաշ­վի առ­նե­լով, որ Կիևն ան­գամ բա­նա­կա­յին աշ­խա­տա­վար­ձե­րը տա­լու մի­ջոց­ներ չու­նի, հաս­կա­նում է ան­գամ Զե­լենս­կին:

­Մոսկ­վան էլ իր հեր­թին շտա­պեց ևս մեկ փա­կու­ղի ստեղ­ծել Զե­լենս­կու հա­մար՝ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րե­լով, որ հա­մա­ձայն է Թ­րամ­փի տար­բե­րա­կի հետ (թեև այդ ա­մե­նը կան­խավ ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված էր), բայց ի­հար­կե՝ ո­րո­շա­կի պայ­ման­նե­րով, ո­րոնց տրա­մա­բա­նա­կան լի­նելն ան­գամ Թ­րամ­փի թիմն է ըն­դու­նել:

ԵՎ ՆՈՐԻՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ

Արդ­յուն­քում, ակն­հայտ է, որ հռոմ­յան այս պար­տիա­յում Բ­րի­տա­նիան լուրջ պար­տութ­յուն կրեց, և շատ նման է, որ փոր­ձում է կորց­րա­ծը հետ բե­րել այլ ուղ­ղութ­յու­ննե­րով: Շատ նման է, որ դրանք ի­րա­նա­կան և պա­կիս­տա­նա-հնդկա­կան ուղ­ղութ­յուն­ներն են:

Այն, որ ԱՄՆ-Ի­րան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը նույն­քան և մի­գու­ցե էլ ա­վե­լի ծանր հար­ված է Բ­րի­տա­նիա­յի հա­մար, անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Միայն մեկ փաստ. ՌԴ-ի միջ­նոր­դութ­յամբ Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի կա­նո­նա­կար­գու­մը պար­զա­պես կա­րող է Բ­րի­տա­նիա­յին վերջ­նա­կա­նա­պես դուրս մղել հա­րա­վա­յին հար­թա­կից, փո­խա­րե­նը Մոսկ­վա­յի հա­մար բա­ցե­լով Ի­րան-Հնդ­կաս­տան ուղ­ղութ­յու­նը: Մի բան, ո­րի հա­մար Ռու­սաս­տանն ւո Բ­րի­տա­նիան կռվում են մոտ 300 տա­րի:

Ու հա­ջորդ փաստն էլ այն է, որ Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յուն­ներն ու­նեն միան­գա­մայն հու­սադ­րող ըն­թացք, ին­չի մա­սին հայ­տա­րա­րել են կող­մե­րը: Այ­սինքն, երբ այդ հա­ջող գոր­ծըն­թա­ցի եր­րորդ ռաուն­դի օ­րը, ո­րի ժա­մա­նակ պետք է ձեռք բեր­վեին մի շարք ա­ռանց­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, հսկա­յա­մասշ­տաբ պայթ­յուն է տե­ղի ու­նե­նում Ի­րա­նի ա­մե­նա­հիմ­նա­կան նա­վա­հանգս­տում, որ­տե­ղից ի­րա­կա­նաց­վում է ար­տա­քին ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան մոտ 80 տո­կո­սը և ո­րը ա­ռանց­քա­յին դեր ու­նի ռուս-ի­րա­նա­կան «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խագ­ծում, ա­պա դա շա­տ դժվար կլի­նի ըն­դա­մե­նը պա­տա­հա­կա­նութ­յուն հա­մա­րե­լ: Ա­ռա­վել ևս, որ հենց պայթ­յու­նի հա­ջորդ օ­րը, ինչ­պես հայտ­նում է ի­րա­նա­կան աղբ­յու­րը. «Ի­րա­նը հետ է մղել Ի­րա­նի դեմ ուղղ­ված ա­մե­նա­խո­շոր և­ ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից կի­բեր­հար­ձա­կում­նե­րից մե­կը»:

Ա­մեն դեպ­քում, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ Թեհ­րա­նը նա­վա­հանգս­տի պայթ­յու­նի (ա­վե­լի ճիշտ՝ պայթ­յուն­նե­րի շար­քի) պատ­ճառ­նե­րի մա­սին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ դեռ չէր հնչեց­րել, թե­րևս չցան­կա­նա­լով, որ դա ազ­դի ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վրա: Բայց նաև փոր­ձե­լով հե­տևո­ղա­կա­նո­րեն հեր­քել Ա­րև­մուտ­քից հրամց­վող վար­կած­նե­րը: Օ­րի­նակ, ա­րևմտ­յան մի շարք աղբ­յուր­ներ` վկա­յա­կո­չե­լով բրի­տա­նա­կան Ambrey անվ­տան­գութ­յան ըն­կե­րութ­յան ինչ-որ տվյալ­ներ, փոր­ձե­ցին ա­ռաջ տա­նել միտ­քը, թե պայթ­յու­նը կա­րող էր ա­ռա­ջա­ցած լի­նել բա­լիս­տիկ հրթի­ռի վա­ռե­լի­քի ար­տադ­րութ­յան հա­մար նա­խա­տես­ված քի­միա­կան նյու­թե­րի ոչ պատ­շաճ պահ­պա­նու­մից: Սա­կայն Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը շտա­պեց հեր­քել այդ վար­կա­ծը. «Մեր հե­տաքն­նութ­յան արդ­յունք­նե­րի և փաս­տաթղ­թա­վոր­ված ա­պա­ցույց­նե­րի հի­ման վրա՝ Շա­հիդ Ռա­ջա­յի նա­վա­հանգս­տում ներ­մուծ­ման կամ ար­տա­հան­ման հա­մար ռազ­մա­կան բեռ­ներ չեն ե­ղել», և որ նման են­թադ­րութ­յուն­նե­րի տա­րա­ծու­մը կեղծ հետ­քի տա­նե­լու հա­մար է: Այս­պի­սով, շա­րու­նա­կում է հիմ­նա­կան մնալ վար­կա­ծը, որ նախ­նա­կան պայթ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել նա­վա­հանգս­տի կոն­տեյ­ներ­նե­րից մե­կում, ո­րը կա­րող էր ի­րա­կա­նաց­վել հե­ռա­կա­ռա­վար­մամբ: Նաև ակն­հայտ է փաս­տը, որ այս պայթ­յունն ա­մե­նա­շա­տը ձեռն­տու էր Բ­րի­տա­նիա­յին, ան­գամ ա­վե­լի շատ, քան՝ Իս­րա­յե­լին: Եվ այն, որ հենց բրի­տա­նա­ցի­ներն են կեղծ տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծում Շա­հիդ Ռա­ջա­յի նա­վա­հանգս­տում պայթ­յու­նի պատ­ճառ­նե­րի մա­սին, էլ ա­վե­լի է սրում այդ կաս­կած­նե­րը: Ա­մեն դեպ­քում, երբ բրի­տա­նա­կան BBC-ն գ­րել է, թե. «Ի­րա­նի և Միաց­յալ Նա­հանգ­նե­րի միջև բա­նակ­ցութ­յուն­նե­րն ըն­թա­նում են անս­պա­սե­լիո­րեն ա­րագ տեմ­պե­րով...», ա­պա սա մեկ բան է նշա­նա­կում` Բ­րի­տա­նիա­յում լրջո­րեն ան­հանգս­տա­ցած են ԱՄՆ-Ի­րան բա­նակ­ցութ­յու­ննե­րի ըն­թաց­քից:

Մ­յուս կող­մից, այն ժա­մա­նակ, երբ հայ­տա­րար­վում է Պա­կիս­տա­նի տա­րած­քով Չի­նաս­տա­նից Ի­րան մասշ­տա­բա­յին կո­մու­նի­կա­ցիոն ծրագ­րե­րի մեկ­նար­կա­յին փու­լի մա­սին, և ան­մի­ջա­պես էլ սրվում են պա­կիս­տա­նա-հնդկա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը, ա­պա դա ևս «օ­դից ընկ­նել» չի կա­րող: Պա­կիս­տա­նը, հայտ­նի է, որ ժա­մա­նա­կին այս ուղ­ղութ­յամբ տե­ղադր­ված բրի­տա­նա­կան «հե­ռա­վոր գոր­ծու­նեութ­յան ա­կանն» է, և ե­թե վի­ճա­կը դառ­նում է այս­քան լուրջ, նման է, որ փոր­ձում են այն պայ­թեց­նել: Թե­րևս հաս­կա­նա­լով, որ ե­թե գոր­ծը հաս­նի ընդ­հուպ՝ մի­ջու­կա­յին բա­խում­նե­րի, մի քա­նի հար­յուր մի­լիոն փախս­տա­կան դրա արդ­յուն­քում շարժ­վեն դե­պի Ի­րան, Կենտ­րո­նա­կան Ա­սիա, ՌԴ-ի հա­րա­վա­յին գո­տի­ներ, ա­պա ինչ­պես չի­նա­կան «Մե­տաք­սի ճա­նա­պար­հից», այն­պես էլ՝ «Հ­յու­սիս-­Հա­րավ» նա­խագ­ծից հետք ան­գամ չի մնա: Ու նման ի­րա­վի­ճա­կում Բ­րի­տա­նիան նո­րից կհայտն­վի «թամ­բի վրա», գո­նե նման շան­սեր կա­ռա­ջա­նան: Եվ այն, որ Մոսկ­վան սկսեց խո­սել Պա­կիս­տան-Հնդ­կաս­տան պա­տե­րազ­մի ան­թույ­լատ­րե­լիութ­յան մա­սին, իսկ Հնդ­կաս­տա­նը միջ­նոր­դութ­յան խնդրան­քով դի­մեց Ի­րա­նին, իր հեր­թին է շատ բան ակ­նար­կում:

Մ­յուս կող­մից, բուն Բ­րի­տա­նիա­յում է հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ ծա­վալ­վել: Այս չո­րեք­շաբ­թի այն­տեղ տե­ղա­կան ընտ­րությ­ու­ններ են, և հայտ­նի դար­ձավ, որ Նայ­ջել Ֆա­րա­ջի ղե­կա­վա­րած ոչ ա­վան­դա­կան «Ռե­ֆորմ­նե­րի կու­սակ­ցութ­յու­նը» ա­ռաջ է ան­ցել բրի­տա­նա­կան ա­վան­դա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րից՝ լեյ­բո­րիստ­նե­րից և պահ­պա­նո­ղա­կան­նե­րից, և կա­րող է երկ­րի զգա­լի հատ­վա­ծում վերց­նել իշ­խա­նութ­յու­նը: Սա, ի­հար­կե, հատ­կա­պես ծանր հար­ված է իշ­խող Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յան և վար­չա­պետ Ս­թար­մե­րի հա­մար և, հաս­կա­նա­լի է, նման պատ­կե­րը հիմ­նա­կա­նում կապ­ված է բրի­տա­նա­կան ա­վան­դա­կան ու­ժե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հետ: Իսկ ա­հա Ֆա­րա­ջը ա­ռաջ է տա­նում մո­տա­վո­րա­պես այն կուր­սը, ինչ Թ­րամ­փը: Այն է, Բ­րի­տա­նիա­յում հան­րութ­յան մոտ կա ողջ հա­մա­կար­գը փո­խե­լու մի­տում: Մի բան, որ չի ե­ղել ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից սկսած:

https://iravunk.com/sim/?p=311748&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան