ՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել

Քիչ առաջ Երևանի ընդֆհանւոր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել։ Euromedia24-ի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել
Ավեի վաղ, 168.am-ըտեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան պաշտոնակություն է սպասվում և ոչ միայն։
ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… ցանկը կարելի է շարունակել:
https://iravunk.com/sim/?p=311731&l=am/