Լավրով. ՌԴ-ն պատրաստ է Թրամփի առաջարկով խաղաղության համաձայնագիր կնքել, բայց...
ՄիջազգայինՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն որոշ կոնկրետ կետեր պետք է վերջնականապես քննարկվեն: Այս մասին հայտնել է արտգործնախարար Լավրովը` մանրամասնելով.
Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ հրադադարը կրկին չի օգտագործվի Ուկրաինայի զինված ուժերը հզորացնելու համար, և որ զենքի մատակարարումը պետք է դադարեցվի։
Ռուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժեի ԱԷԿ-ի վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ, նշել է Արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կբացատրի ԱՄՆ-ին, որ ԶԱԷԿ-ը անվտանգ ձեռքերում է, և դրա վերահսկողության փոփոխությունները անհնար են։
Բացի այդ, Ռուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը հետաքրքրված է համատեղ բիզնեսով զբաղվելով։
Ռուսաստանը չի բանակցում իր տարածքի ամբողջականության շուրջ, Ղրիմի հարցը փակված է, Թրամփը հասկանում է դա։
Ռուսաստանը հարվածում է միայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմական թիրախներին կամ քաղաքացիական օբյեկտներին։
Լավրովը անձամբ Ռուբիոյին և ՄԱԿ-ին է ուղարկել Կիևի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի խախտումների ցանկը։
Նկատենք, այն, ինչի մասին խոսում է Լավրովը, բանակցային քննարկումների ենթակա հարցեր են: Բայց գլխավորին` բանակցությունենր սկսելուն Ռուսաստանը կողմ է արտահայտվում: Այն է, եթեփ բանակցություններ չլինեն, մեղավորության հասցեատերը կլինի Զելենսկին: Ուրեմն, Թրամփը թող նախ Կիեւի հետ հարցը լուծի:
https://iravunk.com/sim/?p=311596&l=am/