Մելանյա Թրամփը հուշել է ամուսնուն ձեռք սեղմել շրջապատի մարդկանց հետ՝ Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ. Express
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես թե, պատասխանել է առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից իրեն տրված խորհրդին՝ շաբաթ առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի հուղարկավորության կարևոր պահի ժամանակ, հաղորդում է բրիտանական Express թերթը։
Կաթոլիկ պատարագի ժամանակ, որտեղ ներկաներին հրավիրում են «խաղաղության նշան» փոխանակել՝ ձեռք սեղմելով շրջապատի մարդկանց հետ, ԱՄՆ առաջին տիկինը, ըստ երևույթին, հրավիրել է ամուսնուն մասնակցելու ծեսին։
Ըստ Lip Reader Limited-ի շրթունքների ընթերցման մասնագետ Նիկոլա Հիքլինգի, Մելանյան Թրամփին հինգ բառից բաղկացած հուշում է տվել. «Դու պետք է գնաս և անես դա»։
Առաջին տիկինը, ասաց Հիքլինգը, կարծես թե, կրկին կրկնեց իր խոսքերը՝ մոտենալով ամուսնուն:
Ապա նա, ըստ երևույթին, պատասխանեց նրան. «Օ՜, լավ»։
Թրամփը ձեռքսեղմեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ նույնը անելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
https://iravunk.com/sim/?p=311527&l=am/