ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրը իրանական նավահանգստի նման սարսափելի պայթյունը չի կարող պատահականություն լինել (Տեսանյութ)

Միջազգային

Շահիդ Ռաջայի նավահանգստից լսվել են մի քանի նոր պայթյունների ձայներ։ Նավահանգստի նավամատույցում տեղի ունեցած հզոր պայթյունի վայրից խիտ ծուխ է ծածկել երկինքը։ Տուժածների թիվը, խիստ նախնական տվյալներով, 500-ի կարգի է:

Պատճառների մասին իրանական կողմը դեռ հստակ ոչինչ չի սում: Կան ակնարկներ, թե միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով։ Միաժամանակ` Ազգային նավթաբաշխիչ ընկերության հայտարարություն է արել Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի վերաբերյալ, թե այն կապված չէ տարածքում Ազգային նավթամթերքների բաշխման ընկերության կողմից շահագործվող որևէ նավթավերամշակման գործարանի, վառելիքի պահեստավորման բաքի, բաշխման կայանի կամ խողովակաշարի հետ։

Փոխարենը, իրանական որոշ վերլուծական աղբյուրներ արդեն որոշակի ակնարկներ հնչեցնում են: Մասնավորապես, որ ոյս եւ Բեյրութի հայտնի պայթյունի միջև կան խիստ նմանություններ (Լուսանկարում)։

Աղբյուրը նաեւ գրում է. «Երեկ Ռուսաստանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ռուս գեներալի դեմ, իսկ այսօր այս պայթյունը տեղի է ունեցել Իրանում։ Պատահականությո՞ւն: Ո´չ, չեմ կարծում։

Իրանի ապրանքների ներմուծման առնվազն 80%-ը իրականացվում է Շահիդ Ռաջայի նավահանգստով։ Սա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Իրանի տարածքով կարևոր միջանցքների անցման նկատմամբ իր հետաքրքրության մասին։ Իրանի նավահանգիստների և երկաթուղային գծերի անկայունացումը սիոնիստական ​​ռեժիմի կողմից սանձազերծված «միջանցքային պատերազմի» մի մասն է կազմում։ Մենք նախկինում էլ տեսել ենք նմանատիպ գործողություններ՝ գազատարների պայթեցման կամ երկաթուղիների վրա դիվերսիայի տեսքով»։

Մեկ դետալ եւս. այսօր տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը: Գործընթացն այնքան արագ է, որ բրիտանական BBC-ն գրել է. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ընթանում են անսպասելիորեն արագ տեմպերով...»։ Սա մեկ բան է նշանակում` Բրիտանիայում լրձորեն անհանգստացած են ԱՄՆ-Իրան բանակցությունենրի ընթացքից:

Եվ երբ նման սոսկալի միջադեպ է տեղի ունենում հերթական հանդիպման օրը, որի ժամանակ միանգամայն լուրջ հարցերի շուրջ մեծ հավանականությամբ կարող էին պայմանավորվածություններ ձեռք բերվել, դա եւս շատ դժվար է պատահականություն համարել: Չնոռանանք, որ Իսրայելից ոչ պակաս, ԱՄՆ-ի հետ բանակցությունները տապալելու հարցում շահագրգռված է Բրիտանիան:

https://iravunk.com/sim/?p=311518&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան