«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ»

Վերլուծություն

­Լոն­դո­նում ծրագր­ված հան­դի­պու­մը, որ­տեղ ուկ­րաի­նա­կան կող­մը եւ գլո­բա­լիստ­նե­րը (Բ­րի­տա­նիա+ԵՄ) պետք է պա­տաս­խան տա­յին Թ­րամ­փի պա­հանջնե­րին՝ կապ­ված պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հետ, այդ­պես էլ չկա­յա­ցավ: Ա­վե­լի ճիշտ, ցածր մա­կար­դա­կի հան­դի­պում ե­ղավ, ո­րի ժա­մա­նակ ԱՄՆ-ին փո­խանց­վեց տար­բեր ար­դա­րա­ցում­նե­րով քո­ղարկ­ված մեր­ժում:

ԱՄՆ-Ն ՍԿՍԵՑ ՈՒՂԻՂ ՄԵՂԱԴՐԵԼ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ

Այն, որ նման ի­րա­վի­ճա­կը պետք է Թ­րամ­փին ծայ­րա­հե­ղո­րեն նյար­դայ­նաց­ներ, սպա­սե­լի էր: Եվ ան­մի­ջա­պես էլ Վա­շինգ­տո­նից լսվեց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հե­ղե­ղը: Ա­վե­լի ճի­շտ, ա­մե­րիկ­յան դժգո­հութ­յունն ակն­հայտ էր դեռ այն պա­հին, երբ պետ­քար­տու­ղա­րը եւ Թ­րամ­փի հա­տուկ բա­նագ­նաց Ո­ւիտ­կո­ֆը հրա­ժար­վե­ցին մեկ­նել Լոն­դոն: Ա­վե­լին, Ռու­բի­նոն բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ն դուրս կգա ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցից եւ այդ դեպ­քում. «Ուկ­րաի­նան կա­րող է ա­վե­լի կոշտ պայ­ման­նե­րի առ­ջեւ կանգ­նել Ռու­սաս­տա­նի կող­մից»: Նույն ո­ճի մեջ էր նաեւ փոխ­նա­խա­գահ Վեն­սը՝ հայ­տա­րա­րե­լով. «Մենք շատ հստակ ա­ռա­ջարկ ենք ա­րել: Ժա­մա­նակն է, որ նրանք կա՛մ ա­սեն ա­յո, կա՛մ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը դուրս կգա այս գոր­ծըն­թա­ցից»: 

­Հա­ջորդե­ց ար­դեն Ս­պի­տակ տան մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե՝ Զե­լենս­կին «սխալ ուղ­ղութ­յամբ է ըն­թա­նում» Ուկ­րաի­նա­յի խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րում, եւ Թ­րամ­փը «հիաս­թափ­ված է Զե­լենս­կու գոր­ծո­ղութ­յուն­նե­րից», ա­վե­լին՝ «Նա­խա­գա­հի համ­բե­րութ­յան բա­ժա­կը լցվել է»: Եվ այդ ֆո­նին, ար­դեն Թ­րամփն ան­ձամբ ան­ցավ ու­ղիղ հար­ված­նե­րի՝ հար­վածն այս ան­գամ ոչ թե «բաշ­խե­լով» Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի մեջ, այլ՝ ուղ­ղա­կիո­րեն ուղ­ղե­լով Զե­լենս­կուն: «Ես կար­ծում եմ, որ մենք գոր­ծարք ու­նենք Ռու­սաս­տա­նի հետ: Մենք պետք է բա­նակ­ցենք Զե­լենս­կու հետ: Ես կար­ծում էի, որ Զե­լենս­կու հետ ա­վե­լի հեշտ կլի­նի: Հի­մա մի փոքր ա­վե­լի դժվար է, բայց դա նոր­մալ է»,- նշել է նա­խա­գա­հը: Ա­պա անց­նե­լով շատ ա­վե­լի կոշտ տո­նայ­նութ­յան. «Զե­լենս­կին հրահ­րող է, ով այն­քան դժվա­րաց­նում է այս պա­տե­րազ­մի լու­ծու­մը, նա պար­ծե­նա­լու ո­չինչ չու­նի: Ոչ ոք չի խնդրում Զե­լենս­կիին ճա­նա­չել Ղ­րի­մը որ­պես ռու­սա­կան տա­րածք, բայց ե­թե նա ու­զում է Ղ­րի­մը, ին­չո՞ւ նրանք չպայ­քա­րե­ցին դրա հա­մար տասն­մեկ տա­րի ա­ռաջ, երբ այն հանձն­վեց Ռու­սաս­տա­նին ա­ռանց ոչ մի կրա­կո­ցի… Զե­լենս­կու նման բոր­բոք­ված հայ­տա­րա­րութ­յուն­ներն են, որ դժվա­րաց­նում են այս պա­տե­րազ­մի լու­ծու­մը»:

Այն, որ Թ­րամ­փը հար­ված­նե­րը ռուս-ուկ­րաի­նա­կան ուղղ­վա­ծութ­յու­նից ձե­ւա­փո­խում է միայն ուկ­րաի­նա­կան ուղղ­վա­ծութ­յան, ի­հար­կե, շատ բա­նի մա­սին է հու­շում: Այ­սինքն, պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու մե­ղա­վո­րը, ըստ Վա­շինգ­տո­նի ար­դեն պաշ­տո­նակ­ան գնա­հա­տա­կան­նե­րի, միայն Զե­լենս­կին է, եւ հե­տա­գա հար­ված­ներն էլ հենց նրան կուղղ­վեն: Իսկ ա­հա Մոսկ­վա­յի հետ կա­րե­լի է հա­մա­գոր­ծակ­ցել, ան­գամ ե­թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ձա­խող­վի. Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փը ար­դեն կոնկ­րետ ժամ­կետ­նե­րով խո­սեց Պու­տի­նի հետ սպաս­վող հան­դի­պու­մից՝ մա­յի­սի կե­սե­րին: Եվ նույն ռեակ­ցիան էլ ե­կավ Մոսկ­վա­յից՝ Պես­կո­վը եւս հայ­տա­րա­րեց, որ Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման նա­խա­պատ­րաս­տութ­յու­նը ա­վար­տա­կան փու­լում է:

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Ա­հա, այս ի­րա­վի­ճակն է ծա­վալ­վել Լոն­դո­նի ձա­խող­ված բա­նակ­ցութ­յու­ննե­րի արդ­յուն­քում: Ըստ այդմ, այն հարցն է, թե ի՞նչ պետք է հի­մա սպա­սել:

Ի­հար­կե, Վա­շինգ­տո­նում լավ հաս­կա­նում են, որ Զե­լենս­կին գոր­ծել եւ գոր­ծում է Բ­րի­տա­նիա­յի թե­լադ­րան­քով: Այ­սինքն, ի­րա­կա­նում Թ­րամ­փի ցան­կա­ցած գոր­ծըն­թա­ցի տա­պալ­ման մե­ղա­վո­րը Լոն­դոնն է, եւ հենց այս ուղ­ղութ­յամբ էլ պետք է ճնշել, ե­թե ու­զում են արդ­յուն­քի հաս­նել: Այ­լա­պես, կա­րե­լի է Զե­լենս­կուն ա­մեն ին­չով ոչ միայն սպառ­նալ, այլ ան­գամ այդ սպառ­նա­լիք­նե­րը գոր­ծադ­րել: Կա­րե­լի է ան­գամ Զե­լենս­կուն «մեջ­տե­ղից վե­րաց­նել», բայց այդ դեպ­քում էլ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նրան կփո­խա­րի­նի ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ Լոն­դո­նում «վե­րա­պատ­րաս­տում անց­նող» Զա­լուժ­նին, եւ է­լի արդ­յունք չի լի­նի: Եվս մեկ տար­բե­րակ կա, որ ռուս­նե­րը շա­րու­նա­կեն հար­ձակ­վել, որն ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան դա­դա­րեց­ման դեպ­քում շատ ա­վե­լի է­ֆեկ­տիվ կդառ­նա: Բայց Թ­րամ­փի հա­մար սա նա­խա­պատ­վե­լի տար­բե­րակ չէ. ե­թե Մոսկ­վան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նի ողջ Նո­վո­ռո­սիան եւ Օ­դե­սան, ա­պա ա­ռանց Թ­րամ­փի էլ պա­տե­րազ­մը կհաս­նի ա­վար­տին: Դա պե՞տք է ԱՄՆ-ին. հա­մե­նայն­դեպս` ուկ­րաի­նա­կան ռե­սուրս­նե­րի հաշ­վին պարտ­քը հետ ստա­նա­լու մտքից նման ի­րա­վի­ճա­կում Վա­շինգ­տո­նը ստիպ­ված կլի­նի ձեռք քա­շել: Թեեւ ե­թե Ուկ­րաի­նան մնա­լու է Թ­րամ­փի հիմ­նա­կան թշնա­մու՝ գլո­բա­լիստ­նե­րի ձեռ­քին, մի­գու­ցե ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար հա­մա­րեն ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, ո­րի մա­սին ակ­նարկ­ներ նկատ­վեցին ինչ­պես ԱՄՆ նա­խա­գա­հի, այն­պես էլ՝ փոխ­նա­խա­գա­հի մոտ:

Այս­պի­սով, այս պա­հին Թ­րամ­փի հա­մար ցան­կա­լի տար­բե­րակ է դառ­նում հենց Լոն­դո­նը (նաեւ՝ Եվ­րո­պան), եւ երբ վա­շինգ­տոն­յան վեր­նա­խա­վում հայ­տա­րա­րում են զոր­քե­րը Եվ­րո­պա­յից հա­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, դա հենց նման ճնշում­նե­րի մա­սին ազ­դակ է: Այս­պի­սով, շատ նման է, որ Վա­շինգ­տո­նը բա­նակ­ցութ­յուն­նե­րից անց­նում է գոր­ծըն­կեր­նե­րին հյու­ծե­լու կոշտ խա­ղի։ Ուկ­րաի­նա­յին տրված է վեր­ջին հնա­րա­վո­րութ­յու­նը՝ հա­մա­ձայն­վել փոխ­զիջ­ման կամ կորց­նել նույ­նիսկ մնա­ցոր­դա­յին ա­ջակ­ցութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ-ը պատ­րաստ­վում է փա­կել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը՝ կենտ­րո­նա­նա­լով ա­վե­լի կար­եւոր ո­լորտ­նե­րի վրա: Ա­ռա­ջին հեր­թին Չի­նաս­տա­նի հետ առ­ճա­կատ­ման եւ Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ այլն: Այս բո­լոր հար­ցե­րում նա սրութ­յամբ զգում է Մոսկ­վա­յի կա­րի­քը, եւ Ուկ­րաի­նա­յին սպա­ռա­զի­նութ­յան եւ ռազ­մա­ֆի­նան­սա­կան այլ տի­պի օգ­նութ­յան լիա­կա­տար դա­դա­րե­ցու­մը կլի­նի այդ օգ­նութ­յան հա­մար մաս­նա­կի վճա­ր: Իսկ ՌԴ-ի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը դա­դա­րեց­նե­լու թե­ման այլ հար­թութ­յու­նում է. դա ար­դեն Մոսկ­վա­յին լա­վութ­յուն ա­նել չի նշա­նա­կում, պատ­ժա­մի­ջոց­նե­րը դա­դա­րեց­նե­լով, Թ­րամ­փը Մոսկ­վա­յի հետ մի շարք մասշ­տա­բա­յին տնտե­սա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու մեծ հույ­սեր ու­նի, եւ այդ բո­լոր ծրագ­րե­րում Մոսկ­վա­յի դե­րը պար­զա­պես ան­փո­խա­րի­նե­լի է: Ա­սենք, արկ­տի­կա­կան եր­թու­ղու կամ հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի (եւ ոչ միայն) կա­յուն մա­տա­կա­րա­րում­նե­րի հար­ցում:

Այդ­պի­սով Դո­նալդ Թ­րամ­փի վար­չա­կազ­մը հաս­կաց­րել է, որ ե­թե Կի­եւը չհա­մա­ձայ­նի ժա­մա­նա­կա­վոր զի­նա­դա­դա­րին մոտ օ­րերս, Վա­շինգ­տո­նը կսկսի ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յա­նը մաս­նակ­ցութ­յու­նից հա­մա­կարգ­ված դուրս գալ: Ա­ռա­ջին քայ­լը ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի մեր­ժումն էր բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար Լոն­դոն գա­լուց։ Նաեւ, Վա­շինգ­տո­նը սկսում է ի ցույց դնել, որ ե­թե Լոն­դոնն ի­րեն տես­նում է Եվ­րո­պա­յի կա­ռա­վա­ր­չի դե­րում, ա­պա խնդրեմ, թող փոր­ձի, բայց ո­րե­ւէ բա­նով ԱՄՆ-ի վրա հույս չդնե­լով: Ս­պի­տակ տա­նը, ինչ խոսք, լավ հաս­կա­նում են, որ Լոն­դոնի սե­փա­կան կշի­ռը ծայ­րա­հեղ ան­բա­վա­րար է նման գոր­ծա­ռույ­թի հա­մար` չու­նի քիչ թե շատ է­ֆեկ­տիվ ռազ­մա­կան ուժ, ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, եւ որ պա­կաս կա­րե­ւոր չէ, այն­պի­սի քա­ղա­քա­կան կշիռ, որ եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար երկր­ներն անտր­տունջ են­թարկ­վեն Լոն­դո­նից ե­կած ա­մեն մի հրա­հան­գի:

Ա­մեն դեպ­քում, դեռեւս մար­տին Մար­կո Ռու­բինոն Փա­րի­զում նա­խազ­գու­շաց­րեց. ե­թե Եվ­րո­պան պատ­րաստ չէ գնալ դե­պի խա­ղա­ղութ­յան, ա­պա ԱՄՆ-ն չի ի­րա­կա­նաց­նի մի նա­խա­գիծ, որ­տեղ նրանք այլեւս ռազ­մա­վա­րա­կան օ­գուտ չեն տես­նում։ Այ­սօր դա ի­րա­կա­նաց­վում է կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով՝ ծրագ­րե­րի հնա­րա­վոր կրճա­տում, ԵՄ-ում ո­րոշ հյու­պա­տո­սութ­յուն­նե­րի փա­կում, իսկ հե­տո մայր­ցա­մա­քում ԱՄՆ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան կրճա­տում։ Վ­տանգ­ված են նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հո­վումն ու հե­տա­խու­զութ­յու­նը, ա­ռանց ո­րոնց Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժերն ու Եվ­րո­պան կհայտն­վեն խո­ցե­լի վի­ճա­կում։ Ի­մաս­տը սա է` կա­րո՞ղ է Լոն­դոնն այդ բա­ցը լրաց­նել: Ե­թե ո´չ, ա­պա մայր­ցա­մա­քա­յին Եվ­րո­պա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի խո­րը հա­կա­սութ­յուն­նե­րի եւ փո­խա­դարձ հար­ված­նե­րի «Պան­դո­րա­յի արկ­ղը» դրա­նով բաց­վում է:

Իսկ ԱՄՆ-ն­ այս ըն­թաց­քում հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա կենտ­րո­նաց­նել իր ու­շադ­րութ­յու­նը Ի­րա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի, Չի­նաս­տա­նի հետ առեւտ­րա­յին կոն­ֆի­գու­րա­ցիա­նե­րի եւ Մոսկ­վա­յի հետ ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սութ­յան վրա, եւ այս ա­մե­նը պատ­րաստ է զար­գա­նալ ուկ­րաի­նա­կան թե­մա­յից դուրս, ե­թե Ուկ­րաի­նան եւ ն­րա կու­րա­տոր­նե­րը շա­րու­նա­կեն ի­րենց դի­վեր­սիա­նե­րը: Ա­մեն դեպ­քում, Լոն­դո­նի հիմ­նա­կան ծրագ­րե­րից մե­կը Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման ձա­խո­ղումն է, եւ հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, թե այդ հան­դի­պու­մը կլի­նի ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում, բրի­տա­նա­ցի­նե­րի հա­մար, ի­հար­կե, միան­գա­մայն վտան­գա­վոր տեսք ու­նեն:

­Մին­չեւ որ Զե­լենս­կուն կփո­խա­րի­նեն ժա­մա­նա­կա­վոր մե­կով, ո­րը հա­զիվ թե Լոն­դո­նում վե­րա­պատ­րաստ­ված Զա­լուժ­նին լի­նի. պա­տա­հա­կան չէ, որ Վա­շինգ­տոնն ա­ռաջ է քա­շել ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րութ­յուն ստեղ­ծե­լու վար­կա­ծը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Սա­կայն այս բո­լոր քայ­լե­րը կա­րող են սկսվել միայն հա­ջորդ շա­բաթ­վա­նից: Մինչ այդ, ինչ­պես նաեւ ուկ­րաի­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներն են հա­վաս­տիաց­նում. «Բան­կո­վա­յին հայտ­նի է դար­ձել, որ Թ­րամ­փը մինչեւ ապ­րի­լի վերջ կհայ­տա­րա­րի ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մից դուրս գա­լու մա­սին։ Նույ­նիսկ հստակ ժամ­կետ՝ «72 ժամ­վա ըն­թաց­քում»»:

­Դե, ու­րեմն, սպա­սենք ա­րագ զար­գա­ցու­մնե­րին:

https://iravunk.com/sim/?p=311450&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան