ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղար

Միջազգային

ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա.

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը ցանկանում է պարզապես «գլորվել» Ուկրաինայի վրայով և տիրել ամբողջ երկրին, ինչպես որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, չի կարողանա Ռուսաստանին ամբողջությամբ հետ մղել մինչև 2014թ. սահմանը: Ուստի, հիմա մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը։ Հիմա մենք ավելի շատ հստակություն ունենք, քանի որ երեք տարվա ընթացքում առաջին անգամ երկխոսություն ենք սկսել նրանց հետ։

Մեզ համար կարևոր է նաև հասկանալ Ուկրաինայի դիրքորոշումը և գնահատել, թե արդյոք կողմերը գտնվո՞ւմ են առնվազն նույն «եռամսյակում», թե այնքան հեռու են միմյանցից, որ խաղաղության մասին դեռ անհնար է խոսել։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ. զգալի ժամանակ և ռեսուրսներ ծախսեցինք ամենաբարձր մակարդակով: Եվ մենք պատրաստ ենք շարունակել, եթե տեսնենք իրական ճանապարհ։

Բայց եթե ինչ-որ պահի պարզ դառնա, որ կողմերը շատ հեռու են իրարից, և տեղաշարժ չկա, միգուցե մենք ստիպված կլինենք մեր ուշադրությունը փոխել այլ առաջնահերթությունների վրա. այս պահին աշխարհում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում: Սա մեր պատերազմը չէ: Մենք չենք սկսել այն: Մենք փորձում ենք օգնել կողմերին` վերջ տալ դրան։

Եթե ​​ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունները ձախողվեն, Ուկրաինան կարող է ավելի կոշտ պայմանների առջեւ կանգնել Ռուսաստանի կողմից»:

https://iravunk.com/sim/?p=311276&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան