Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին
Միջազգային
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեկ Ալ Սայիդին: Ղեկավարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Մասկատը փոխգործակցություն են մշակում հաղորդակցությունների, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտներում: Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Օմանի հետ համագործակցության նկատմամբ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Մասկատի ջանքերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացում:
https://iravunk.com/sim/?p=311168&l=am/