Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ Կրեմլ
Միջազգային
Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել քաղաքացիական օբյեկտների հրադադարի հարցով: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է հարցերը բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամության մասին։ Եվ սա այդ պատրաստակամության ևս մեկ կրկնություն է», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
https://iravunk.com/sim/?p=311160&l=am/